Երուսաղեմում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրուսաղեմի Հին քաղաքում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Magen David Adom շտապօգնության ծառայությանը։
«Շտապօգնության բժիշկները հիվանդանոց են տեղափոխել յոթ հիվանդի, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնում են մամուլի ծառայությունից։
Բժիշկները հավելել են, որ մյուս հինգը ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ ավտոբուս է գնդակոծվել։ Ենթադրվում է, որ հարձակվողը փախել է:
Մինչ այս հաղորդվում էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարավում գործել են հնարավոր հրթիռային հարձակման մասին ահազանգող ազդանշանները։
Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 00:30-ից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



