Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի ղեկավարությունը պետք է ազնվորեն պատմի դավադրության մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայ քաղաքական դասը, խոսելով Բաքվի սադրանքների ու սպառնալիքների մասին, նշում են, որ դրանք ուղղված են Արցախի հայաթափմանը։ Արցախում էլ ասում են, որ Բաքվի սադրիչ գործողություններն ուղղված են արցախցիներին ստիպելու լքել իրենց տները և «վարկաբեկելու ռուս խաղաղապահներին»։

Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ղարաբաղի կարգավիճակի քննարկում չկա, այլ միայն՝ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը, ըստ նրա, ապահովելու է Բաքուն։

Այսինքն՝ Ալիևի և ՌԴ ՊՆ-ի նպատակը, որի հետ Ալիևը քննարկում է բոլոր հարցերը, այս փուլում հայերին ենթարկելն է «Բաքվի երաշխիքների» ներքո։ Դատելով Հայաստանի ղեկավարության հայտարարություններից՝ Երևանը համաձայն է այս պահանջի հետ. Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, և եթե «Բաքուն և Մոսկվան երաշխավորում են արցախահայության անվտանգությունը, ապա հայկական բանակի մարտական ​​հերթապահության կարիք չի լինի»։ Իսկ իշխանական շրջանակներն անկեղծորեն ասում են, որ եթե ընտրություն լինի Հայաստանի ու Արցախի միջև, ապա Երևանը պետք է զոհաբերի Արցախը։

Եթե ​​իրերն անվանում ենք իրենց անուններով, ապա Բաքուն, Մոսկվան և երևանյան քաղաքական դասը համաձայնության են եկել Արցախը Ադրբեջանի «երաշխիքների տակ» հանձնելու շուրջ՝ ինչ որ բուտաֆորիկ հեռանկարներով։ Միեւնույն ժամանակ, այս «տարբերակով» Բաքուն կխուսափի միջազգային հնարավոր արձագանքներից։

Այս ֆոնին, Արցախի հայաթափման վերաբերյալ աղմուկը փարիսեցիություն է, որով փորձում են կոծկել դավաճանությունն Արցախին, 30-ամյա պայքարին, հազարավոր զոհերին։

Արցախի ղեկավարությունը հորդորում է մարդկանց «զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ճանապարհից»՝ խոստանալով ամրապնդել կապերը ռուսական կոնտինգենտի հետ։ Թեեւ Փառուխից հետո Արցախում ռուսական կոնտինգենտին ոչ ոք չի հավատում՝ անընդհատ նոր «անակնկալների» սպասելով։

Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ Բաքվի վերջին առաջխաղացումից մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական զորքի պարեկությունը դադարեցվել է դեռևս անհայտ պատճառներով։ «Խաղաղապահները հաճախ իրենց անզոր են զգում, բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանն այսօր ավելի թույլ է, քան երբևէ միջազգային ասպարեզում»,- փորձագետներին ասել է Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ ՄՃԽ-ն նշում է, որ խաղաղապահները դեռևս չունեն հստակ մանդատ, և պարզ չէ, թե նրանք ինչ կարող են անել, բացի մոնիտորինգից։ «Բայց այսօր էլ, տարված լինելով Ուկրաինայի պատերազմով, Մոսկվան ավելի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանին և Ադրբեջանին, քան Եվրամիությունը կամ Վաշինգտոնը»,- ասում են միջազգային փորձագետները։

Արցախի ղեկավարությունը «խաղաղապահների» դարդը քաշելու փոխարեն պետք է սեփական ժողովրդին պատմի Մոսկվա-Բաքու-երեւանյան քաղաքական դասի դավադրության մասին եւ ինքնիշխան որոշումներ կայացնի Արցախի պաշտպանությունն իրականացնելու համար։

Lragir.am

Ալիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան