Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցություններները. Կարո Փայլանը՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երեւանում գործող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ դիմել է հայ ժողովրդին և ցավակցություն հայտնել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում։
«Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով, մահացել է 6 մարդ, 16 հոգու մասին տեղեկություն չկա (15-խմբ.), կան բազմաթիվ վիրավորներ։ Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցություններները»,-գրել է նա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



