Պենտագոնը հերքել է Իրաքի Քիրքուք գավառի շրջանում զորքեր տեղակայելու մասին տեղեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Քիրքուք գավառում ԱՄՆ-ի կողմից զորքերի տեղակայման մասին տեղեկությունը մտացածին է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զորքերի խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, որը Իրաքում և Սիրիայում մասնակցում է հակաահաբեկչական օպերացիային, գրում է TASS-ը:
«Այդ տեղեկությունը մտացածին է: Ես չգիտեմ` դրանք որտեղից են հայտնվում: Ըստ երևույթին, դրանք ծագում են մարդկանցից, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և Իրաքի կառավարության միջև սեպ խրել: Այո, դա ծիծաղելի է: Եթե մենք պատրաստվում ենք մեր ուժերը որևէ տեղ ուղարկել կամ օպերացիա իրականացնել, ապա մենք դա կանենք Իրաքի կառավարության հետ համաձայնեցնելուց հետո»,- ասել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



