ԵԱ․ Լեւոն Աղասյանի եւ Երվանդ Մկրտչյանի արդյունքները
ՍՊՈՐՏԳերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Հայաստանի առաջատար եռացատկորդը 16. 03 մետր արդյունքով 14-րդ տեղն է զբաղեցրել։ Եզրափակիչ են դուրս եկել մինչեւ 12-րդ տեղը զբաղեցրած եռացատկորդները։
1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.43 րոպե արդյունքով 22-րդն է։ Այս մրցաձեւում էլ որակավորման փուլը հաղթահարում են լավագույն արդյունքը ցույց տված 12 վազորդները։
Հիշեցնենք, Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել հուլիսի 15-24-ը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունը։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



