«Արսենալի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան 36 տարեկանում
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Նաչո Մոնրեալը 36 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նրա գրել է սոցիալական ցանցերում։
«36 տարի ֆուտբոլում եմ, դրանցից 16 տարին՝ պրոֆեսիոնալ։ Իմ ծունկն ինձ ասում է, որ ես չեմ կարող շարունակել այսպես խոշտանգել իմ մարմինը։ Շատ լավ տարիներ էին»,- գրել է Նաչո Մոնրեալը։
Նրա վերջին ակումբն իսպանական «Ռեալ Սոսիեդադն» էր։ «Արսենալում» անցկացրած 6 մրցաշրջանում Նաչո Մոնրեալը դարձել է Անգլիայի եռակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իսպանական «Մալագայում» եւ «Օսասունայում»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



