«Ժողովուրդ». ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետը կտեղափոխվի ՀՀ քննչական կոմիտե
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն պատրաստվում է տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Երեկ Արտակ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից:
Հարությունյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի թիմակիցը: Սակայն, մինչ կձևավորվեր քննչական կոմիտեն, նա նշանակվեց ՃՈ պետ: Հավելենք, որ Արտակ Հարությունյանն ասել է, որ համակարգից հեռանալը պայմանավորված է առողջական խնդիրներով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



