Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ներքին Սուսից յոթ գերեզման է հանվել, մարդիկ փլատակների են վերածել տները, որ ադրբեջանցիները չվայելեն․ Ներքին Սուսի գյուղապետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Ներքին Սուսում եղել է 12 ընտանիք, որից միայն մեկն է մնացել գյուղում, միայնակ կին է, ով օգոստոսի 25-ին նույնպես կլքի գյուղը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

«Բնակիչները հիմնականում տեղափոխվել են ՀՀ։ Մեկ բնակիչ է ցանկություն հայտնել մնալ Արցախում, համագործակցում ենք Արցախի իշխանությունների հետ՝ նրան Արցախում տեղավորելու համար։ Այն տեղահանված բնակիչները, ովքեր մինչև օգոստոսի 25-ը բնակվել են այստեղ, նրանց կտրամադրվի բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ»,- ասաց գյուղապետը։

Հարցին՝ Ներքին Սուսի բնակիչներին իրենց տները այրելու հետ կապված արգելքներ կամ օգնությունից զրկվելու մասին խոսակցություններ եղել են, թե ոչ, Մխիթար Ներսիսյանը նշեց՝ ոչ։

«Բնակիչները դուրս գալուց առաջ իրենց սեփական տները փլատակների են վերածել, քանդել են նաև դպրոցի շենքը, որ ադրբեջանցիները չգան ու չվայելեն, տներ այրողներ չեն եղել, միայն քանդել են։ Բնակիչները շատ անտրամադիր են, նեղված, անորոշ, մտածում են՝ ինչպես ու որտեղ են ապրելու, դժվար է զրոյից տուն տեղ կառուցելը։ Պատերազմից հետո մենք չէինք էլ մտածում, որ այս պայմաններում կհանձնվի գյուղը Ադրբեջանին, մենք մտածում ենք նորից կբնակեցնենք, կշենացնենք, և բնակիչները կապրեն իրենց բնականոն կյանքով։ Մտածում էինք սահմանազատում, սահմանագծում կլինի, բաց ես գնացել, նայել եմ այդ տարածքները, ոչինչ էլ չկար, աշխատող մարդ չկար»,- ասաց Մխիթար Ներսիսյանը։

Վերջինս նշեց նաև, որ հեռանալուց առաջ բնակիչները իրենց հետ տարել են մահացած հարազատների մարմինները։

«7 գերեզման Ներքին Սուսից տեղափոխվել է Հայաստան, արտաշիրիմում են արել և վերահուղարկավորել Հայաստանում։ Գյուղում նաև խաչքարեր, հուշարձաններ կային, բոլորը հանվել են գյուղից։ 30 տարի շարունակ մենք պահել ենք այս հողը, հիմա թողնում, գնում ենք, դժվար է»,- ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ  Քաշաթաղի շրջանի Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այլընտրանքային ճանապարհի շահագործումից հետո խաղաղապահները հեռանալու են այդ տարածքից, իսկ գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում