Վաղը ժամը 17:00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում` Էդգար Զաքարյանի նախաձեռնած հանրահավաքին. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Անկախությունը բացարձակ արժեք է, որն այսօր ոտատակ է տրվում: Անկախության Հռչակագրի հիմնարար սկզբունքներն անտեսվել են կապիտուլյացված ռեժիմի կողմից:
Սրանք հրաժարվել են արցախահայության անվտանգությունը երաշխավորելու, նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու պարտականությունից և Արցախը վերադարձնում են բռնապետական Ադրբեջանի կազմ: Սրանք ծանր հարվածի տակ են դրել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը: Սրանք հրաժարվում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացից:
Մեր Հայրենիքը հայտնվել է ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստյան իրական սպառնալիքի տակ:
Տագնապներով լի ու բախտորոշ այս օրերին, վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության բարձրագույն արժեքներին, վաղը ժամը 17:00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում` Edgar Ghazaryan ի նախաձեռնած հանրահավաքին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



