Տոնի Կրոս․ Փաստերը Ուլի Հյոնեսի դեմ են
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» 32-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսին, որը նրա խաղը որակել էր «հնաոճ եւ հորիզոնական»։
«Նրա գնահատականները ինձ չեն մոտիվացրել։ Հնարավոր է՝ սկզբում տխրել էի, քանի որ ավելին էի սպասում նրանից։ Փաստերը նրա դեմ են խոսում»,- Կրոսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Տոնի Կրոսը «Բավարիայից» «Ռեալ» է տեղափոխվել 2014-ին։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում Տոնի Կրոսը մասնակցել է 45 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Կրոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



