Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունները համահանցակից են Հայաստանի դեմ տարվող քաղաքականության մեջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթը գրում է
 
«Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ առկա մարտահրավերներին, նաև օգոստոսի 31-ին սպասվելիք հերթական եռակողմ հանդիպմանն ընդառաջ հնչող հայտարարություններին:
 
«Փաստի» հետ զրույցում քաղաքագետը նախ շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը հայերի հանդեպ: «Նպատակը հայերին որքան հնարավոր է տարբեր տեղերից վռնդելն ու Հայաստանը ֆիզիկապես ոչնչացնելն է: Մի փոքրիկ հայկական աշխարհ ոչնչացվել է նաև Բերձորում: Հերթական հայկական եկեղեցին մզկիթ դարձնելով՝ փորձում են գործընթացն ավարտին հասցնել: Ադրբեջանը ճնշում է, նացիստական մեդոթներ է կիրառում, ոչնչացնում է մշակույթը, բնակավայրերը բոլոր այն տեղերում, որտեղ իր ձեռքը հասնում է:
 
Եվ, իհարկե, Թուրքիան նշված քաղաքականության հովանավորն ու հանցակիցն է: Իսկ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն սուտ է: Այդ կերպ Ադրբեջանին օգուտ տալու նպատակ են հետապնդում՝ հույսով, թե խաղաղություն կլինի ու անվտանգային հարցերը կլուծվեն, բայց դա չի ստացվի, քանի դեռ Ադրբեջանը դա չի ուզում, իսկ Հայաստանն անվտանգության հարցում չի ուժեղանում: Խաղաղությունը լավ բան է, բայց այն ուղղակի ձգտում չէ: Այն շատ կոնկրետ դիվանագիտական ու քաղաքական իրողություն է, ուր կան պայմաններ, ինստիտուտներ, կա ինստիտուցիոնալ կարկաս, որը պահում է անվտանգությունը: Մեր դեպքում այն գոյություն չունի, մեր դեպքում այդ կարկասն արտաքին է:
 
Թվում է՝ արտաքին ամբողջ միջավայրը (ռուս խաղաղապահները, միջազգային իրավունքը և այլն) պետք է իր նշված դերը կատարի, բայց ամբողջության մեջ դա չի աշխատում. քանի դեռ Հայաստանն իր մասին չի մտածում, քանի դեռ Հայաստանն իր վրա պատասխանատվություն չի վերցնում, Հայաստանը խաղաղ չի ապրի»,- ասաց Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով, չի ստացվելու նաև ռուսներից ինչ-որ բան պահանջել հատկապես այն պայմաններում, երբ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացվում, ինչի մասին, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը հիմա ավելի բաց է խոսում:
 
Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հայաթափման, թշնամուն հանձնելու համատեքստում անդրադառնալով Հայաստանի իշխանություններին՝ քաղաքագետը հավելեց. «Հերթական անգամ տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերը չեն սպասարկում: Նրանց կողմից չի իրականացվելու այն քաղաքականությունը, որը կարող է ապահովել ՀՀ շահերը: Հայաստանն այս տարածաշրջանում ինստիտուցիոնալ ու քաղաքական մակարդակում գրեթե ոչինչ է դառնում: Եվ, անշուշտ, գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, որոնցով որոշվում է հայ ժողովրդի բախտը: Այդ պայմանավորվածություններն ամբողջությամբ հակասում են Փաշինյանի այն խոսքերին, թե «չի լինելու մի օր, երբ կզարթնեք ու կտեսնեք, որ ձեր մեջքի հետևից ամեն ինչ որոշվել է»: Հիմա հենց այդպես էլ լինում է:
 
Խոշոր հաշվով՝ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում Հայաստանի թե՛ բախտի, թե՛ ապագայի վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում վերջին պահին: Քանի դեռ նշված իրողությունը կա, կարելի է ասել, որ Հայաստանը զոհ է դառնում իր դեմ տարվող քաղաքականությանը, իսկ Փաշինյանը դառնում է այդ քաղաքականության իրականացման հանցակիցը»,-շեշտեց մեր զրուցակիցը:
 
Անդրադառնալով օգոստոսի 31-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հերթական հանդիպմանն ու դրանից առաջ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ կապված հատկապես «Զանգեզուրի միջանցք» գործարկելու պարտադրանքի հետ, Հ. Միքայել յանը շեշտեց. «Ադրբեջան ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ «սալ յամիի» քաղաքականություն են իրականացնում. կտորկտոր են շարում խնդիրները և ստիպում են մաս-մաս ամեն ինչ տալ՝ ավելի փոքր կտորներով: Այդ քաղաքականությունն իրականացվել է նաև 1918-1920 թվականներին, և հիմա ևս իրենց համար հաջողությամբ է ստացվում: Հաջող է ստացվում նաև այս իշխանությունների համար, որոնք համահանցակից են այդ ամենին. այս հարցում անձամբ ես արդեն որևէ կասկած չունեմ»:
 
Քաղաքագետը շեշտեց, որ բացի «Զանգեզուրի միջանցքից», ևս մեկ օրակարգ էլ կա: «Խոսքն, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնք ևս Ալիևը ուզում է. այսինքն՝ տիրապետել ևս երկու ճանապարհի, որոնք Հայաստանը կապում են արտաքին աշխարհի հետ: Դրանով ցանկանում է նաև խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. այսպես կոչված անկլավները ՀՀ մասն են կազմում: Արևել յան սահմանների պաշտպանության ամբողջ համակարգը կապված է այդ տարածքների հետ: Խնդիրն ինչ-որ փախստականների վերադարձը չէ այդ տարածքներ, խնդիրը նաև այն չէ, թե Ադրբեջանն այդպիսով ինչ-որ տարածքներ է ստանալու:
 
Ալիևին Հայաստանի թուլացումն է հետաքրքրում, ինչը տեղի կունենա, եթե այդ տարածքները մեկ սանտիմետրով անգամ զիջվեն: Նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի սահմանները՝ Փաշինյանն ասում էր նաև. «ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր չի պակասի»: Այնինչ, կրկին հակառակն է տեղի ունենում:
 
Հավանաբար, նա կգնա նաև այդ տարածքների հանձնմանը, եթե անգամ դրա ցանկությունը չունի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ այս առումով այլ իրողություն կա: «Եթե նա ոչ մի բան չի անում, որ նախօրոք կանխի այդ գործողությունը, ինքն արդեն մասնակից է նշվածին: Եթե իրեն հարցնեն՝ ուզո՞ւմ ես տալ, կարող է ասել՝ ոչ, բայց եթե չես կանխում հանձնումը, ապա համամասնակից ես դրան, քանի որ հակառակ պարագայում Հայաստանի այս տարածքները կպահվեն: Մինչդեռ անօգնական մի վիճակ է ստեղծվում, ինստիտուտները քանդվում են, և բանակի վերաարդիականացում թույլ չի տրվում: Այս իրողության պայմաններում գործ ունենք ծրագրի հերթական կատարման հետ, որի նպատակն է Հայաստանին անօգնական,
 
Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց միջոցով էլ Արևմուտքին ենթարկվող երկիր դարձնելն է: Սա նպատակ է, որը կարող է չստացվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանգամանքը, բայց Հայաստանն ինքնին ամբողջությամբ կախյալ վիճակում է լինելու: Հայաստանը որևէ տեղ ու որևէ կերպ անկախ չի կարողանալու լինել, անգամ եթե իշխանությունը փոխվի, քաղաքական գիծը փոխվի, անգամ երբ կարող մարդիկ գան կամ փոխվի նաև համաշխարհային համատեքստը:
 
Նշված բոլոր հանգամանքների հնարավորության դեպքում անգամ, միևնույնն է, Հայաստանը կախյալ վիճակում է լինելու, որովհետև կրիտիկական, ամենանուրբ կետերն են հանձնվում, առանց որոնց որևէ բան հնարավոր չի լինի անել»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ ապագայում արդեն անիմաստ կլինի խոսել իշխանությունների ցանկության, կարողությունների մասին:
 
«Ապագայում ՀՀ-ն Թուրքիայի և Ադրբեջանի կլիենտ պետություն է դառնալու, այդ հանգամանքը կհստակեցվի, երբ գործարկվի միջանցքը, քանի որ, բացի միջանցք լինելուց, այն հատուկ կարգավիճակ է ենթադրում, որն իրենց ձեռնտու է: Մինչդեռ Հայաստանի սուվերենությունը նույն Սյունիքի նկատմամբ կնվազեցվի: Հիմա, մեծ հաշվով, Ադրբեջանը երեք երթուղով է միջանցք պահանջում. խոշոր հաշվով, ուզում են, որ ամբողջ Սյունիքն իրենց համար միջանցք դառնա: Ի դեպ, Ալիևն արդեն տարածում է քարտեզներ, որտեղ ամբողջ Սյունիքը Ադրբեջանի կազմի մեջ է: Սրանք Սյունիքն ադրբեջանականացնելու քայլեր են: Իրականում այն, ինչ տեղի է ունենում, պարզ է, բայց, ցավոք սրտի, ոչ բոլորի համար, որովհետև այն մարդիկ, ովքեր դա հասկանում են, այդ ամենը լայն զանգվածների համար ամբողջությամբ հասկանալի չեն դարձնում անկարողության կամ ցանկության բացակայության պատճառով»,-նշեց քաղաքագետը: Այս տեսանկյունից նա անդրադարձավ ներքին դաշտում տարածվող մի քանի թեզերի և իրողությունների: «Մեզ մոտ տարածվում է նաև մի անիմաստ գաղափար, ըստ որի՝ մենք այս կամ այն երկրին կամ ինչ-որ կառույցների պետք է դիմենք: Բայց երկրների, կառույցների դիմելով՝ քաղաքականություն չի իրականացվում, դիմելով կարելի է միայն քաղաքականության իմիտացիա անել:
 
Ներքին դաշտում մեկ այլ կարևոր իրողություն կա: Ազգայնական կոչվող ուժերը, ի դեմս, օրինակ «Սասնա ծռերի» ու արտախորհրդարանական իբր ընդդիմադիր այլ կուսակցությունների, հիմա լուռ մասնակցում են հանձնման գործընթացին: Անընդհատ Փաշինյանի հետ են հանդիպում, այդ ժամանակ ոչինչ չեն ասում, ջերմ շփվում են Փաշինյանի հետ, իսկ հետո ընդդիմանում խորհրդարանական ընդդիմությանը, որը, լավ թե վատ, ընդդիմանում է ընդհանուր հակահայկական ծրագրին: Խորհրդարանական ընդդիմությունը թերի, բայց ճիշտ գործ է անում, գոնե փորձում է ինչ-որ բան փրկել այս իրավիճակում, իսկ մնացածն իրենց լռությամբ համամասնակից են վերոնշյալ գործընթացին»,-ընդգծեց քաղաքագետը:
 
Շեշտելով մեկ այլ հանգամանքի մասին՝ նա հավելեց. «Լայն զանգվածների շրջանում իրողությունների գիտակցում չկա: Ժողովրդին խաբում են տարաբնույթ լրատվամիջոցներով, «Պերֆեկտ» թիվիներով, և մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մի լավ գործիք են հորինել՝ ուրիշների վրա բարդել բոլոր խնդիրները և մեղավորությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի, բայց պահից օգտվելով՝ կարող են ցանկացած երկրի կամ մարդկանց խմբի վրա բարդել: Նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ունակ չէ որևէ բան անել:
 
Եվ հիմա տեսնում ենք, որ «Սուրմալուի» դեպքերը բարդում են կամավորների վրա, նույնկերպ կամավորների վրա էին բարդում պատերազմի պարտությունը: Գործիքակազմը հասկանալի է, պրիմիտիվ, բայց, ցավոք, դեռ աշխատում է: Երբ ժողովրդի լայն զանգվածները հասկանան, թե ինչ է տեղի ունենում, արդեն շատ ուշ է լինելու»:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն