Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչիպիսի՞ շահագրգռվածություն է անհրաժեշտ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջերս իրավապահ մարմինները մանրամասներ են հայտնել Խաչատուր Քոքոբել յանի հոր «առևանգման» գործի մասին: Իրավապահները պարզել են, որ գործ ունեն մանրակրկիտ կազմակերպված և առավելագույն զգուշավորությամբ իրականացված շորթման հետ: Հանցագործության բացահայտման գործին միացել են Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, որոնց գործողություններից պարզ է դարձել, որ կատարվածը անդրսահմանային կազմակերպված հանցագործություն է:
 
Պարզվել է, որ հանցագործները հետքերը թաքցնելու նպատակով պատանդի հարազատների հետ կապվել են ուկրաինական հեռախոսահամարով գրանցված Whatsapp հավելվածի միջոցով, ընդ որում` հաղորդակցության ողջ ընթացքում օգտագործել են VPN ծառայությունը, իսկ հեռախոսահամարը ձեռք է բերվել վիրտուալ հեռախոսահամարների վաճառքի կայքից, ընդ որում, նաև պարզել է, որ այդ հեռախոսահամարով Whatsapp հավելվածին հասանելիությունը ստացվել է ԻԻՀ տարածքից: Մի քանի օրվա մեջ ակտիվ միջազգային համագործակցութան շնորհիվ (Ուկրաինայի համապատասխան կառույցների, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի համակարգչային հանցագործությունների ծառայության և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության) պարզվել են հաղորդագրություններ ուղարկողները և ձերբակալվել, ապա, ի վերջո, հետքերը բերել են Իջևան, և ձերբակալվել են Քոքոբել յանի հոր առևանգողները: Ինչո՞ւ եմ վերապատմում այս ամենը… Եթե այս ամենը ճիշտ է, և հանցագործությունը բացահայտվել է այնպես, ինչպես ներկայացվում է (հնարավոր է, որ ենթադրյալ հանցագործները ձերբակալվելուց հետո իրենք են պատմել ամբողջ շղթան), ապա մենք պետք է փառք ու պատիվ տանք մեր իրավապահներին, գովենք նրանց օպերատիվ աշխատանքը հաղորդագրությունների հետքերով հանցագործությունը մի քանի օրում բացահայտելու համար:
 
Սակայն, միևնույն ժամանակ, այս պարագայում այլ հարցեր են առաջանում… Վերջին մի քանի ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի հաղորդագրություններ և զանգեր են ստացվել տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ մետրոպոլիտենում ռումբերի տեղադրման մասին: Արդյունքում ժամերով փակվել են այդ կազմակերպությունները և ռումբեր փնտրվել. փառք Աստծո, բոլոր դեպքերում էլ ոչ մի ռումբ էլ չի հայտնաբերվել: Իսկ կեղծ ահազանգեր ուղարկողների հայտնաբերման հարցով… զրո արդյունք (միայն մեկ դեպք, այն էլ ինքը՝ ահազանգողն է ներկայացել և խոստովանել արածը):
 
Ի՞նչ ունենք «չոր մնացորդում»: Երկու վարկած՝ կա՛մ չկա ցանկություն բացահայտել «հեռախոսային խուլիգաններին», կա՛մ էլ չեն կարողանում բացահայտել: Բայց վերջին վարկածը «Քոքոբել յանի հոր գործը» ջրում է. ստացվում է՝ կարողանում են, այն էլ՝ օպերատիվ կերպով: Մնում է այն վարկածը, որ իրավապահները չեն ցանկանում բացահայտել ահաբեկչության մասին հաղորդումներ տվողներին: Ինչո՞ւ: Այստեղ էլ երկու վարկած կա. կա՛մ չկա քաղաքական պահանջ բացահայտել այդ ամենը (անգամ հնարավոր է, որ գիտեն, թե «որտեղ է թաղված շան գլուխը»), կա՛մ էլ չկա այդ ամենը բացահայտելու անձնական շահագրգռվածություն:
 
Հնարավոր է՝ ամենահավանականը վերջին վարկածն է. չմոռանանք, թե ինչ հնարավորությունների տեր է Քոքոբել յանը: Թեպետ չի բացառվում ոչ միայն անձնական, այլև քաղաքական շահագրգռվածության գործոնը: Այ, եթե ռումբերի մասին կեղծ ահազանգողներն ընդդիմությունից լինեին, հնարավոր է՝ մի քանի ժամում բացահայտ-վեին:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Վայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին