Տարեսկզբից ծովով Եվրոպա են հասել մեկ միլիոնից ավելի գաղթականներ. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալության տվյալներով՝ 2015 թվականին ծովով Եվրոպա են հասել մեկ միլիոնից ավելի փախստականներ ու գաղթականներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը հայտնել է, որ նրանց 80 տոկոսից ավելին ժամանել են Հունաստան: Այդ մարդկանց մեծամասնությունը ափ է իջել Լեսբոս կղզում: Մոտավորապես 150 հազար գաղթականներ Լիբիայից են հատել Միջերկրական ծովը՝ հասնելով Իտալիա: Ինչպես Լեսբոսից հայտնել է BBC-ի թղթակիցը, մինչ օրս այնտեղ հազարավոր մարդիկ սպասում են, որ իրենց կգրանցեն ու կուղարկեն Եվրոպա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



