Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սուրմալու»֊ի ողբերգության «պատեհ» առիթը. լինե՞լ մարդ, թե չլինել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը բացահայտեց մի էական եւ կարեւոր հանգամանք, փրկարար ծառայությունն իր բոլոր թերություններով հանդերձ Հայաստանի ամենակայացած կառույցներից է։

Պայթյունից հետո առաջին շոկից հետո փրկարարները՝ Արտակարգ իրավիճակների նախարարի գլխավորությամբ, կարողացան մոբիլիզացնել առկա սուղ ռեսուրսները, օրեր շարունակ կամավորների օգնությամբ քրտնաջան աշխատեցին, շատերն էլ հոգեբանական ծանր ապրումներ ունեցան, անձամբ տուժեցին հրդեհաշիջման եւ որոնողա-փրկարարական գործողությունների ընթացքում։

Թերեւս, այն քիչ դեպքերից էր, որ գործող իշխանություններին առանձնապես չհամակրող մարդիկ եւս արձանագրեցին պետական կառույցի աշխատանքը, կանգնեցին փրկարարի կողքին, դրվատեցին անձնազոհության համար։

Պայթյունից հետո եւ մինչ օրս, սակայն, որոշ քննադատություններ են հնչում, եւ մեծամասամբ՝ անարդարացի։ Որեւէ մեկը, ըստ էության, կասկածի տակ չդրեց արտակարգ իրավիճակների նախարարության պրոֆեսիոնալիզմը, ողբերգությանն արագ արձագանքումը, փոխարեն մանր-մունր, ոչ էական դետալներ են գտնում, սենսացիաներ փնտրում՝ իրենց քաղաքական նախասիրություններն առաջ մղելու, եզակի աշխատող կառույցին հարվածելու համար։

Անգամ ողբերգությունը եւ դրա հետեւանքների հանրային սպասարկումը, որն իրականում լավ է իրականացվում, հայտնվել են քաղաքական ինտրիգների թիրախում, առիթ են փնտրում փնովելու, վարկաբեկելու, վնասելու։ Փոխարենը կարող էին կառուցողական քննադատություններ հնչեցնել, ներկայացնել հնարավոր թերությունները վերացնելու իրենց տեսլականը։

Եթե նախարարը քաղաքական դեմք է, քաղաքական թիմի անդամ, ապա փրկարարները, նախարարության աշխատակիցները որեւէ կապ չունեն քաղաքականության հետ, անկախ երկրի ղեկավարի ով լինելուց նրանք իրենց գործն են անելու, շարունակելու են զբաղվել փրկարարական աշխատանքներով, նեղ պահին կանգնելու են յուրաքանչյուր մարդու կողքին։

Ամբողջ աշխատանքը առցանց հեռարձակվել է, եղել են, գուցե, էմոցիոնալ դրսևորումներ, բայց ի՞նչ է դա հսկայական մարդկային ողբերգության համեմատ, որ այսպես հետևողական տարածվում ու արհեստական աղմուկ է ստեղծվում։

Ի վերջո, սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար ողբերգության պատեհ առիթը օգտագործելը եղկելի, չափազանց տմարդի երևույթ է։

Մարդ ենք, ի վերջո...

Արարատ Մանթաշյան

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»