Վրաստանում մեկնարկել են «Արժանի գործընկեր 2022» զորավարժություններ, որոնց մասնակցում է նաև Ադրբեջանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Վրաստանում մեկնարկել են Noble partner-2022 («Արժանի գործընկեր 2022») բազմազգ զորավարժությունները, որին ներգրավված է 21 երկրի ավելի քան 2400 զինվորական։ Դրանց մասնակցում է նաև Ադրբեջանը:
Զորավարժությունների պաշտոնական բացումը տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի քաղաքի 4-րդ հետևակային բրիգադի ուսումնավարժարանում։ Զորավարժությունների հիմնական կարգախոսն է «Ուժը գործընկերության մեջ», հայտնում է newsgeorgia.ge-ն։
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներ, զորավարժություններին մասնակցող երկրների ռազմական կցորդներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հիմնական խմբի, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։
Զորավարժությունների նպատակն է մեծացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների ուժերի համատեղելիությունը՝ սևծովյան տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։