Ավտովթարից զոհվել Է Կիմ Չեն Ընի մերձավոր խորհրդականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվտովթարից զոհվել Է ԿԺԴՀ-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ եւ Կորեայի աշխատանքային կուսակցության քարտուղար Կիմ Յան Գոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
73-ամյա կուսակցական աստիճանավորը պատասխանատու Էր Հարավային Կորեայի հետ կապերի համար: Մասնավորապես, նա օգոստոսին մասնակցել Է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, որոնք սրվել Էին սահմանում տեղի ունեցած հրետակոծության հետեւանքով: Պետական լրատվական գործակալությունը նրան ներկայացրել Է որպես «Կիմ Չեն Ընի մերձավոր ընկերն ու համոզված հեղափոխական»:Սպասվում Է, որ հուղարկավորման պետական հանձնաժողովը կգլխավորի Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



