Ողբերգություն Կամչատկայում․ զոհվել է 8 լեռնագնաց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿամչատկայում՝ Կլյուչեւսկայա Սոպկա գագաթը բարձրանալիս 8 լեռնագնաց է զոհվել։ Այս մասին փոխանցում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փրկարարներին եւ բժիշկներին տեղափոխող ուղղաթիռը այսօր՝ չորրորդ փորձից միայն կարողացել է վայրէջք կատարել հրաբխի լանջին։
Նշենք, որ հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններ ներկայացնող տուրիստները Կլյուչեւայա Սոպկա բարձրանալը սկսել էին օգոստոսի 30-ին։ 4000 մետր բարձրությունից հինգ լեռնագնաց գլորվել էին ներքեւ, եւս մի քանիսը ստացել էին մարմնական վնասվածքներ։ Նրանց մոտ ուղարկվել էին փրկարարներ եւ ցամաքային եւ օդային եղանակով։ Ուղեկցորդը ստացել էր ոտքի կոտրվածք։ Եւս երկու լեռնագնաց կարողացել էր ցած իջնել ու հասնել բազային ճամբար։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



