Երևան, 06.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2018թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք գոհ չենք այն իրավիճակից, որն ունենք. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Պետական այրեր,

Արտակարգ իրավիճակների նախարարության,

Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է:

Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը: Ինչո՞ւ ենք գնում նման փոփոխությունների: Ամենակարևոր երկու մոտիվացիայի մասին եմ  այսօր ուզում խոսել, որը կարելի է տեղադրել մեկ ընդհանուր վերնագրի ներքո: Ընդհանրապես մեր երկրում,  պետական համակարգում,  ամենուր, մի քանի անգամ  եմ ասել, անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել և աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների:

Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է , որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա:

Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ և այդ աշխատավարձը հինգ, վեց , յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած  նախնական չափորոշչին:

Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիակնությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: Իհարկե, 2018 թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ  մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը:

Հարգելի ներկաներ,

Կրկին  շնորհավորում եմ և բոլորիս մաղթում եմ եռանդ, որպեսզի մենք այս կարևոր ճանապարհը հետևողական, գրագետ անցնենք, և արդյունքում կունենանք բոլորովին նոր իրավիճակ թե՛ փրրկարար ծառայության աշխատողների սոցիալական վիճակի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգի,  թե՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և կառավարման հմտությունների առումով: Ընդհանուր առմամբ, իհարկե, սա այն դեպքն է երբ պետք է բոլոր փրկարարներին մաղթել ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալություն, բայց հնարավորինս քիչ աշխատանք:

Շնորհակալություն բոլորիդ ծառայության համար և մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով»:         

Արտակարգ իրավիճակների նաշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱԻՆ մի խումբ ծառայողների: 

Այնուհետև կառավարության ղեկավարը և Հանրապետության նախագահը հետևել են ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում ներկայացվել են ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:

Վարչապետը և նախագահը հետևել են նաև ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը:

ԱԱ-2026. Կայացավ խմբային փուլի վիճակահանությունը Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետը ծեծի է ենթարկել ռեժիմի աշխատակցին Ռուսաստանը և Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու թռչող սարքերի ոլորտում Երմակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է վուդու տիկնիկ, բազմաթիվ հայելիներ և տարօրինակ սրբապատկերներ Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ կհայտարարի Գազայում խաղաղության գործընթացի 2-րդ փուլի մեկնարկի մասին Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին Երևանյան միջազգային թատերական 3-րդ փառատոնը, հյուրերն ու հետաքրքիր դրվագները Ճակատ ճակատի բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Հայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հովհաննես Բաչկովը տեխնիկական նոկդաունով հաղթեց մրցակցին Մի շարք երկրներ հրաժարվել են «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթից՝ Իսրայելի մասնակցության պատճառով ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանացել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակին Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 6-ից 10-ը Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Եվրահանձնաժողովը տուգանել է X-ին 120 միլիոն եվրոյով Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Կապանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը Արմավիրի պարեկները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի Հրդեհի ահազանգ. Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն ՄարուքյանԾեծկռտուք՝ գիշերային ակումբում. բերման ենթարկվածների մեջ Հնդկաստանի քաղաքացիներ են․ նոր մանրամասներ «Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԵվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետԲեռլինը կործանիչներ է տեղակայում Լեհաստանում՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումից հետոԿարագուլյանի և Թովմասյանի մասնակցությամբ «Անորան» դարձել Է Google-ի որոնման ամենանորաձև ֆիլմը ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից․ ՀՎԿԱԿ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ Իվետա ՏոնոյանԱրամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Դատարան են հանձնվել Զորականում անչափահասին առևանգած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմիցԱրտառոց դեպք՝ Երևանում Դպրոցներում վիրուսները գլուխ են բարձրացրել․ դասարանում 28 երեխայից 4 հոգի է դասի եկել ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրմավիրի պարեկները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի․ Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավար Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություններից․ Վահագն Խաչատուրյանը՝ Սյունիքի մարզպետին 10 հազար դոլար․ Երևանում անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք է բացահայտվել Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Ինչի մասին է վկայում ձեռքի քորը«Եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք». «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն փոխում է կրթության որակը