Լուկաշենկոն Բելառուսն աշխարհի ամենախաղաղասեր երկիրն է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսը միշտ հանդես է եկել հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման օգտին: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է «ԲելՏա»-ն:
«Մեր դիրքորոշումը կարելի է ողջունել, որովհետեւ Բելառուսը, Բելառուսի ղեկավարությունն ամենուր եւ միշտ հանդես են գալիս խաղաղության օգտին: Մենք պատերազմ չենք ընդունում, չենք ընդունում որեւէ հակամարտություն, լինի դա Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում թե Իրաքում», — ընդգծել է Լուկաշենկոն:
Նա միաժամանակ հավելել է` «պետք չէ գերագնահատել մեր դերը այդ հակամարտության լուծման գործում»:
«Եվ այն, ինչ տեղի ունեցավ Մինսկում («նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը — «Գազետա.Ru»), պիտի տեղի ունենար Մինսկում, որովհետեւ աշխարհում չկա մեկ այլ պետություն, որն այսքան նվիրված լինի խաղաղությանը», — ասել է Լուկաշենկոն:



