Թուրքիայում երկու մարդ է ձերբակալվել՝ Ամանորին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ոստիկանությունը «Իսլամական պետություն» խմբավորման երկու ենթադրյալ գրոհայինի է ձերբակալել, որոնք կասկածվում են Նոր տարվա նախաշեմին Անկարայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտնել են երկրի իշխանությունները:
Աղբյուրի խոսքով, կասկածյալները Թուրքիա են եկել Սիրիայից:
Ահաբեկչությունը նրանք պատրաստվում էին իրականացնել Քիզիլայ հրապարակում, որտեղ ավանդաբար Ամանորին հավաքվում են մարդիկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի սկզբին Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Երկու պայթուցիկը սարքեր գործի էին դրվել «Աշխատանք. Խաղաղություն, ժողովրդավարություն» հանրահավաքի ժամանակ, որոնց մասնակիցները հանդես էին գալիս թուրքական իշխանությունների եւ քրդերի միջեւ ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին: Վերջին տվյալներով, մահացել էր 106 մարդ:



