Դանակահարություն Լոռու մարզում․ 32-ամյա տղամարդը սրտի շրջանում ստացած վնասվածքից մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Սեպտեմբերի 6-ին, ժամը 00։30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժշիկների խումբը Տարոն 2 Ուկրաինական պողոտայից «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք 7-ից 8 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սեպտեմբերի 5-ին ժամը 22։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Ս․ Հ․-ի հետ անձնական հարցի շուրջ Տարոն 2 Ուկրաինական պողոտայի 10/2 հասցեի մոտ վիճաբանություն է առաջացել Վանաձորի բնակիչ 31-ամյա Կարեն Առաքելյանի և Գ ․ Հովհաննիսյանի միջև․ որի ընթացքում Կ․ Առաքելյանը սուր կտրող-ծակող առարկայով (ըստ տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ) հարվածել է Գ․ Հովհաննիսյանին, ինչը դարձել է մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են նաև ականատեսների ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդումներ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Կ․ Առաքելյանին և հանցագործության գործիք-դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։