ՊՆ-ն հաստատում է. զոհ ունենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես ավելի վաղ գրել ենք, «Հրապարակի» տեղեկություններով երեկ ուշ երեկոյան Ճամբարակում զինծառայող է զոհվել։
Մեզ տեղեկացրին, որ Ճամբարակում ժամկետային զինծառայողը զոհվել է արդբեջանցի դիպուկահարի կրակոցից։
ՊՆ-քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով մեր տեղեկությունը.
«Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»: