Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արման Սարգսյանը Մալիշկա գյուղից էր. նա մեկ տարվա ծառայող էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, հակառակորդի կրակոցից զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ին պատմեց վարչական շրջանի ղեկավար Գարիկ Նազարյանը։
Վարչական ղեկավարը պատմեց, որ Արման Սարգսյանը զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։
20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր, ծառայում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։
«Ապրում էր ծնողների եւ տատիկի հետ միասին։ Լավ ընտանիք ուներ, ծնողները հասարակ, լավ մարդիկ են»,- պատմեց Վարչական ղեկավարը։
Նշենք, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



