Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բենը և Իննան ամուսնացան ու հասան իրենց երջանկությանը, իսկ 2-րդ եթերաշրջանում կլինի այլ պատմություն․ «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալը վերադառնում է 2-րդ եթերաշրջանով

ԼԱՅՖ

Հայ լսարաններին հայտնի ու սիրված դերասաններն այժմ Լոռվա Քարինջ գյուղում են և շուտով «Կհանդիպենք անտառի տնակում» 2-րդ եթերաշրջանը կվերադառնա հեռուստաէկրաններ: 

Tert.am Life-ի հետ զրույցում սերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է նոր մանրամասներ հեռուստասերիալի մասին: 

-Ովքե՞ր են այս եթերաշրջանի գլխավոր հերոսները:

-Այս եթերաշրջանի գլխավոր հերոսուհու՝ Լիլիթի դերը մարմնավորելու է դերասանուհի Մարիամ Ադամյանը ում կյանքը և կենսակերպը շատ է տարբերվում իր հասակակիցների կյանքից, դեպքերի բերումով նա հայտնվում է Լեռնաբերդում և գյուղի սրտաբաց ու յուրահատուկ բնակիչների շնորհիվ սովորում է կրկին ապրել։ Այս անգամ գլխավոր հերոսը առաջին եթերաշրջանից սիրված Մոսոն է՝ Կարեն Ճաղարյանը։

 

 

-Շարունակվելու է արդյո՞ք Բենի և Իննայի հերոսների պատմությունը: 

-Բենի և Իննայի հերոսները հասան իրենց երջանկությանը, նրանք ամուսնացել են և երկրորդ եթերաշրջանի դեպքերի ժամանակ գտնվում են հարսանեկան ճամփորդության մեջ, փոխարենը կտեսնենք Նելլիին և Անուշիկին՝ Բենի հերոսի մորն ու քրոջը։ Նրանց շուրջ նույնպես հետաքրքիր դեպքեր են ծավալվում:

 

-Նախորդ եթերաշրջանի հատկանշական կետերից էր նաև նկարահանումների վայրը, քանի որ դերասանական անձնակազմն օրեր շարունակ այլ մարզում էր: 

- Գործողությունները կրկին զարգանում են Լեռնաբերդում։ Նկարահանումները ինչպես և նախկինում անցել են Լոռվա Քարինջ գյուղում։ Նկարահանումներ ունենք նաև Երևանում։ 

-Ինչո՞վ է տարբերվում այս սերիալը ցուցադրվող մի շարք այլ հեռուստասերիալներից: 

-Հեռուստադիտողը պետք է դիտի, որովհետև այս նախագծի վրա նույնպես աշխատել է արդեն սիրված ստեղծագործական թիմը։ Կարծում եմ մեր համատեղ աշխատանքը արդեն հասցրել է վստահություն ներշնչել առաջին եթերաշրջանից և «Ապրիր ինձ հետ» նախագծերից։ Իսկ առանցքում մարդու կյանքն է՝ իր դրական ու բացասական կողմերով։ Կոնտրաստը քաղաքի ու գյուղի մեջ, բնությանը ձուլված, բնության ռիթմով նրա հետ ներդաշնակ ապրող մարդու և անվերջ ինչ-որ տեղ շտապող, կամ հակառակը՝ կյանքի ռիթմը կորցրած մարդու միջև եղած հեռավորությունն ու միևնույն ժամանակ ընդհանրությունները։

- Տեղյակ եմ, որ նկարահանումներին միացել են նոր դերասաններ, պատմեք մի փոքր իրենց դերակատարման մասին: 

-Միկան, Վարուժը և Հայկը նոր հերոսներ են, ովքեր նոր գույներ են ավելացրել արդեն սիրված նախագծին։ Վարուժի և Հայկի կերպարները երկու ընկերներ են հարևան «Բազմաշեն» գյուղից (գյուղի անունը հորինված է), ովքեր բախտի բերումով հայտնվում են Լեռնաբերդում ու սրտի կանչով ամեն անգամ վերադառնում այնտեղ։ Միկայի կերպարը շատ եմ սիրում, թեև մի քիչ չափազանցված եմ նկարագրել, բայց յուրահատուկ ու հետաքրքիր կերպար է ստացվել, ինչը կարծում եմ Միկան ավելի է հագեցրել։ Նախորդ եթերաշրջանից կլինեն Ջուլիա Եղշատյանը, Կարեն Ճաղարյանը, Ալինա Ավետիսյանը, Լիա Զախարյանը, Ռոբերտ Հակոբյանը և այլն:

Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ