Սիրիական զորքն ազատագրել է Դարաա քաղաքում ահաբեկիչների հիմնական հենակետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավարական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դարաա նահանգի Շեյխ Միսքին քաղաքի կենտրոնական հրապարակը. ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարությունում:
«Բանակը վերահսկողություն է սահմանել Դարաա քաղաքի Շեյք Միսքին կենտրոնի վրա՝ ազատագրելով գլխավոր հրապարակը»,- ասված է փաստաթղթում:
Ռազմական աղբյուրը հաղորդել է, որ հարձակումն սկսվել է այն բանից հետո, երբ հաջողվել է կտրել ահաբեկիչներին զենք մատակարարող ճանապարհը:
РИА Новости գործակալության աղբյուրի խոսքով՝ մի քանի ժամում ոչնչացվել է 11 զինյալ՝ ներառյալ Շեյխ Միսքինի զինված խմբավորումների 4 ղեկավարները:
Երեկ սիրիական բանակի հրամանատարությունը հաստատել էր ալ-Խոշ բարձունքի մոտ տեղակայված թիվ 82 զորամասի ազատագրման լուրը, որը Դարաայում ահաբեկիչների հիմնական հենակետից 22 կմ է հեռու:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



