Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է այնպիսի մեկին ընտրեմ, որ լավ հայր կլինի ոչ միայն իմ լույս աշխարհ եկող բալիկի համար, այլև ավագ որդուս՝ Կարենիս համար. Լիլիթ Կարապետյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի տարեվերջյան զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է: Ինչպես միշտ՝ անկեղծ ու հրապուրիչ:

-Լիլիթ, մեզ լուրեր են հասել, որ սպասում եք Ձեր երկրորդ բալիկին:

-(Ժպտում է) Ոչ, նման բան չկա: Եթե նման բան լիներ, մեծ ուրախությամբ ինքս իմ էջում կտեղադրեի:

-Իսկ մտածո՞ւմ եք նորից մայրանալու մասին:

-Ես կցանկանայի շատ բալիկներ ունենալ, բայց չգիտեմ՝ ինչպես կստացվի… Պետք է այնպիսի մեկին ընտրեմ, որ լավ հայր կլինի ոչ միայն իմ լույս աշխարհ եկող բալիկի համար, այլև ավագ որդուս՝ Կարենիս համար:

-Ընտրություն կատարելիս, փաստորեն, հաշվի եք առնելու Ձեր որդու ու ՆՐԱ հարաբերությունները:

-Անպայման:

-Այսօր շատերը, այդ թվում շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, առանց օրինական կապերի՝ զավակներ են ունենում այս կամ այն մեծահարուստից՝ ապահովելով երեխայի անհոգ ապագան, բայց նաև չստանալով ամուսնության առաջարկ: Եթե ինքներդ էլ որևէ օլիգարխից նման առաջարկ ստանաք, ինչպե՞ս կարձագանքեք:

-Ես շատ նորմալ եմ նայում դրան, քանի որ յուրաքանչյուր մարդ վարվում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Բայց ես նման քայլի չեմ դիմի, որովհետև երբևիցե պատահական կապեր չեմ ունեցել իմ կյանքում: Սիրուհու կարգավիճակն իմը չէ: Ես այդ հարցում «բախտիկյան» եմ, իմ կողքի տղամարդիկ միշտ ինձ հետ ամուսնանալու ցանկություն են հայտնել, ու որոշողն էլ ես եմ եղել: Պարզապես ինձ հարմար որոշումներ եմ կայացրել:

-Ամուսնության առաջարկներ ստացե՞լ եք ամուսնացած տղամարդկանցից, պատրա՞ստ են եղել հանուն Ձեզ լքել իրենց ընտանիքը:

-Ես ամուսնացած տղամարդկանց նույնիսկ «տոն» չեմ տվել, այդ մասին բոլորը գիտեն: Գուցե կողքից՝ ելնելով իմ համարձակ կերպարից, ինձ չճանաչելով նման բաներ մտածեն ու խոսեն, բայց ես տարբեր եմ: Թեև իմ մասին չեմ էլ լսել խոսակցություններ՝ կապված ամուսնացած տղամարդկանց հետ, ու նման սիրավեպեր չեմ էլ ունեցել: Ես իմ տեսակով էգոիստ եմ, իմ կողքի տղամարդը պետք է միայն իմը լինի ու ես էլ միայն իրենը: Չեմ կարող իմ երջանկությունը կառուցել ուրիշի ընտանիքի դժբախտության հաշվին: Չէ՞ որ, երբ ես դառնամ ինչ-որ մեկի կինը, ինձ էլ դուր չի գա, երբ իմ ընտանիքի հետ նման բան պատահի: Թող մեր աղջիկներից ամեն մեկն իրեն այնքա՜ն սիրի, որ մտածի՝ իր կողքի տղամարդու համար պետք է լինի միայն ինքը…

-Բայց կյանքում լինում են պահեր, որ սերն անակնկալ է այցելում՝ չհարցնելով տարիք ու կարգավիճակ:

-Իհարկե, կյանքում լինում են այնպիսի դեպքեր, որ քննադատությունն ավելորդ է դառնում: Կան չէ՞ ամուսիններ, որ միմյանց հետ սիրով ու համերաշխ ապրել են 15-16 տարի, բայց մի պահ է եկել, որ այլևս չեն կարողանում, նոր սեր են գտնում, մեկ ուրիշի համար խենթանում ու իրենց միայն նրա մոտ պատկերացնում: Դրանում ոչ-ոք մեղավոր չէ: Այդ դեպքում պետք չէ, որ նրանք հանուն երեխայի շարունակեն իրար հետ ապրել՝ տանջելով միմյանց: Ուղղակի կարելի է քաղաքակիրթ ձևով ամուսնալուծվել: Ես չեմ ցանկանա, որ իմ կողակիցն ինձ հետ ապրի միայն այն պատճառով, որ ես իր երեխաների մայրն եմ:

-Ձեր և Դավիթ Թուջարյանի բաժանությունը այդ սիրո պակա՞սն էր:

-Իհարկե ոչ: Բոլոր մեր ընկերները գիտեին մեր պատմությունը ու չէին սպասում, որ նման ավարտ կունենա: Բայց դա ամենաճիշտ որոշումն էր: Պետք է բաժանվեինք, որպեսզի նա իր հարցերը լուծի, ու ամեն ինչ, քիչ թե շատ, ընկնի իր տեղը… Կան բաներ, որոնք չեն բացատրվում: Երբեմն քեզ թվում է, թե ճիշտ ընտրություն ես կատարել, բայց հասկանալով, որ սխալվել ես՝ չես ցանկանում նման «բեռի» տակ մտնել: Չափազանց մեծ խանդը, արգելքներ սահմանելն ու նմանատպ ամեն բան կարող է բաժանման պատճառ դառնալ: Իսկ ես շատ ինքնուրույն մարդ եմ, չեմ կարող ապրել, այսպես ասած՝ «լծի» տակ: 

-Լիլիթ, միշտ ասում են, որ գոնե հանուն երեխաների՝ պետք է կարողանալ անգամ բաժանությունից հետո լավ հարաբերություններ պահպանել: Ձեզ մոտ դա չստացվեց…

-Հայաստանում մեծամասամբ այդպես է: Երբ մի կողմը հրաժարվում է այդ կապից, հակառակ՝ վիրավորված կողմը չի կարողանում հաշտվել դրա հետ ու կապը լինովին խզում է: Դա շատ տհաճ ու անկիրթ բնավորություն է, չեն կարողանում քաղաքակիրթ ձևով բաժանվել: Մենք էլ ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Թղ ամեն մարդ իր խղճի առաջ պատասխան տա, թե ինքն ինչքանով կարող է ՄԱՐԴ կոչվել, ծնող կոչվել: Ես չէի կարող նույնիսկ հանուն երեխայի անառողջ մթնոլորտում ապրել, և դա առաջին հերթին երեխայի համար: Հիմա նա թեկուզ ծնողներից մեկի հետ է մեծանում, բայց հոգական աշխարհը հանգիստ է, չի խառնվում:

-Այժմ է՞լ Կարենն ու Դավիթը չեն շփվում, փոքրիկը չի՞ ցանկանում տեսնել հայրիկին:

-Արդեն ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ոչ երեխան է ցանկանում իրեն տեսնել, ոչ էլ, բնականաբար, արդեն ինքը: Այսպես ամենաճիշտն է…

-Վերջին շրջանում բավական ակտիվ ստեղծագործական կյանք ունեք, նոր երգեր, տեսահոլովակներ… Չե՞ք մտածում Ձեր եկրպագուներին նորից ուրախացնելու մասին:

-Այո, նոր երգ պատրաստել եմ արդեն, որն առաջին անգման կատարեցի օրեր առաջ «Տաշի շոու»-ի ժամանակ ու հասկացա, որ միանգամից սիրվեց: Այն կոչվում է «Քեզ հետ»: Երաժշտությունը գրել է իմ շատ լավ ընկեր Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակն է Սվետլանա Բոսնոյանը՝ երգիչ Միստր իքսի կինը, գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը: Ռիթմիկ, պարային, «քաղցր» ելևէջներով գեղեցիկ երգ է: Ցանկություն ունեմ երգի հիման վրա նաև տեսահոլովակ նկարահանել:

-Իսկ տեսահոլովակի նկարահանո՞ւմն ում կվստահեք:

-Ճիշտն ասած՝ տեսահոլովակի սցենարն ինքս եմ գրել ու հնարավոր է՝ միայն օպերատոր հրավիրեմ նկարահանելու համար:

-Ամանորին մնացել է 2-3 օր: Ինչպե՞ս եք անցկացնելու:

-Ինչպես միշտ՝ ընկերներիս, գործընկերներիս հետ՝ աշխատավայրում: Դա ինձ համար արդեն 10-15 տարի է՝ ապրելակերպ է դարձել: Սակայն այս անգամ որոշել եմ ընտանիքիս անդամներին տանել իմ աշխատավայր: Ես ժամանակ առ ժամանակ բացակայելու եմ, տարբեր վայրերում եմ երգելու, բայց նորից կվերադառնամ իրենց մոտ:

-Փաստորեն, ավանդական հյուրընկալվելուց և հյուրընկալելուց զերծ եք մնում:

-Ոչ, միանշանակ ես էլ այդ ամենից ետ չեմ մնում: Ճիշտ է, այնքան էլ չեմ հասցնում հյուր գնալ, մեկ-երկու տեղ եմ կարողանում այցելել, բայց հյուրեր շատ եմ ընդունում ու դա ինձ դուր է գալիս: Քանի որ ես ամեն երեկո աշխատում եմ, իմ հյուրընկալվելը բարդ է ստացվում:

-Արդեն իսկ պատրաստե՞լ եք ամանորյա նվերներ:

-Իհարկե, բայց իմ պատրաստելուց բացի տղաս անակնկալներ ունի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Մտերիմներիցս մեկը զանգահարեց ու ասաց, որ ես ձմեռ պապիկի չհրավիրեմ, քանի որ ինքն է ստանձնել այդ պատասխանատվությունը: Մյուս ընկերներս էլ տարբեր նվերներ են պատրաստել որդուս համար: իսկ ես բնականաբար փոքրիկ նվերներ եմ պատրաստել մայրիկիս, մտերիմներիս, յուրաքանչյուրին կարողանում եմ մի փոքր չափով ուշադրություն դարձնել:

-Իսկ դո՞ւք ինչ նվեր կցանկանայիք Ձմեռ պապիկից:

-Ես մեծ սիրով կընդունեի նոր երգով ու տեսահոլովակով փաթեթ (ծիծաղում է): Կցանկանայի, որ աշխարհի բոլոր երեխաները, այդ թվում իմ բալիկը, առողջ լինեն ու խաղաղ երկնքի տակ ապրեն: Մնացած ամեն ինչ մենք՝ ծնողներ կանենք իրենց համար:

-Իսկ Ձեր անձնական կյանքի հետ կապված ցանկություն չունե՞ք, գուցե Նոր տարվա հրաշքով իրականանա՞:

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի անձնական հաջողությունն ու անհաջողությունն իր ձեռքերում է: Ինքդ պետք է որոշես՝ ինչ քայլի դիմել: Գուցե, երբ գալիս է որոշում կայացնելու ժամանակն, այնքան էլ խելացի չես վարվում ու սխալ ընտրություն ես կատարում: Բայց, դե դրա համար մենք ենք պատասխան տալիս:

-Լիլիթ, դուք երիտասարդ, կայացած, գեղեցիկ կին եք: Չե՞ք մտածում կողակից ունենալու մասին:

-Քանի որ վերջին 2-3 արիներին շատ եմ տարվել իմ աշխատանքով, անձնականս  մղվել է ոչ թե երկրորդ, այլ շատ ետին պլան: Բայց կարծում եմ, որ այդպես երկար չի շարունակվի, որովհետև ամեն մարդու շարժիչ ուժն էլ անձնական կյանքն է: Իհարկե, այնպես չի, որ անձնական կյանք չունեմ, պարզապես Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի:

-Ձեր խոսքերից կարո՞ղ եմ եզրակացնել, որ ամեն դեպքում կա այն միակը, ով լուսավորում է Ձեր կյանքը:

-Չէ, իմ կողին, իմ սրտում այս պահին ինչ-որ մեկը չկա, բայց կանխազգում եմ՝ պետք է որ լավ լինի (ժպտում է): Առաջնայինն իմ կյանքում երգարվեստը համարելով՝ չեմ կարողանում կտրուկ որոշումներ կայացնել: Գիտեմ, որ ուշ թե շուտ պետք է այդ հարցը լուծվի:

-Քանի որ Ձեզ կողակից ընտրելով նույն ասպարեզից՝ մեկ անգամ, կարելի է ասել՝ ձախողվեցիք, հարաբերությունները չստացվեցին, երկրորդ անգամ նման քայլի կդիմե՞ք, կկապե՞ք Ձեր կյանքը գերծընկերոջ հետ:

-Ես հաստատ մասնագիտությանն ուշադրություն չեմ դարձնի: Նախկինում էլ մտածել եմ, որ պետք է ընտրես բանականությամբ, մտածելակերպով, զարգացվածությամբ  քեզ նման մարդու, բայց այդպես չեմ արել: Կողակիցդ պետք է զարգացած, գրագետ ու խելացի լինի, դա շատ կարևոր է: Նման դեպքում անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանան հարաբերությունները՝ հարգանքը մնում է: Բոլոր այն աղջիկներին, ովքեր նոր են պատրաստվում ընտրություն կատարել, խորհուրդ կտամ կողակցին ընտրել առաջին հերթին ուղեղով, հետո նոր սրտով: Եթե սիրտն ու ուղեղը վեճի մեջ են, սիրտն ուզում է, գիտակցությունը՝ ոչ, ապա պետք է երկրորդին լսել: Վաղ թե ուշ սիրտդ նույնպես հասկանում է, որ ուղեղդ ճիշտ էր մտածում:

-Լիլիթ, ամուսինների մեջ տարիքային տարբերությանն ինչպե՞ս եք վերաբերում:

-բնականաբար, ավելի նորմալ է ընկալվում, երբ տղամարդն է ավելի մեծ լինում: Սակայն ես կարծրատիպեր չեմ ընդունում: Եթե սեր ու հարգանք կա այդ զույգերի միջև ու իրենք որոշել են միասին իրենց ճանապարհը շարունակել, ապա տարիքն ի՞նչ կապ ունի: Շա՜տ զույգեր գիտեմ, որ տարիքային տարբերությունը չի խանգարել լինել կայացած, երջանիկ ընտանիք: Ես հպարտանում ու հիանում եմ այդքան ուժեղ մարդկանցով:

-Նախորդ տարի որոշակի աղմուկ բարձրացրեց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գրառումը՝ Ձեր նկարի տակ: Հետաքրքիր է, ծանո՞թ եք պատգամավորին ու ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հարաբերությունների մասին ծավալվող խոսկցություններին:

-Ոչ միայն ծանոթ եմ, այլ նաև շատ մտերիմ եմ ոչ միայն իմ շատ սիրելի Աշոտ Աղաբաբյանի, այլև այդ կարգի շատ մարդկանց հետ: Մեր հասցեին տարբեր մեկնաբանություններ գրողներին չեմ ցանկանում անդրադառնալ, նրանք անընդհատ փորձում են ինչ-որ «կեղտ» բռնել: Մարդ է, իմ նկարն իրեն դուր է եկել, ինքն էլ իմ երգի խոսքերով գեղեցիկ արտահայտություն է գրել: Ի՞նչ կա դրանում: Ես էլ, երբ նայում եմ այդ նկարիս, ակամա այդ երգի տողերն եմ մտաբերում: Պետք է ուրախանալ, որ լինելով պատգամավոր՝ այդ մարդն արվեստին շատ մոտ է կանգնած: Հասարակ, լավ ընկեր է, գեղեցիկը գնահատող: Ինչո՞ւ են դրա մեջ վատ բան տեսնում: Կարծում եմ, եթե մարդը հոռետես է, ամենալավ բանի մեջ էլ կարող է վատը գտնել:

-Ավարտենք մեր զրույցը ամանորյա շնորհավորանքով:

-Իհարկե: Թող 2016 թվականը բոլորիս առողջություն բերի, սեր ու երջանկություն, համերաշխություն: Դուք ինձ սկզբում հարցրեցիք՝ արդյոք պատրաստվում եմ մայրանալ. թող պտղաբեր լինի հաջորդ տարին, խաղաղ ու սիրառատ:

30.12.15, 14:02

Նելլի Մարգարյան

Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԱրագածոտնում 5-ամյա երեխան խորովածի «մանղալ»-ի վրա բենզին է լցրել և հրկիզելԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութՆախընտրական հայտարարություններ, որոնք ցնցեցին քաղաքական դաշտըԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Արմաիս Կամալովի անունը՝ նոր պաշտոնի շուրջ քննարկումների կենտրոնումԵթե դուք դա 15 տարի առաջ ասեիք՝ հիմա ձեզ զուգարանում զխկելnվ uպանnւմ էին. Փաշինյանը՝ քաղաքացուն 3000 դոլար՝ փեսային վերացնելու համար․ զոքանչը բռնվել է հանցանքի պահինՖասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը և Իրանն իրականում ցանկանում են դադարեցնել պшտերազմը. Ֆիդան Բագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում և մարզասրահներում. ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել, որ ուժի մեջ է մտել մայիսի 7-ից Նոր փոփոխություններ՝ Ռուսաստան մեկնելու համար«Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըՄահացել է Գնել Սարգսյանի հայրըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա Սողոմանյան