Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կասկածելի «ջուր»՝ իշխանությունների «ջրաղացին». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն անդրադարձել ենք այն թեմային, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են սպասվում՝ կապված նաև այն իրողության հետ, որ որոշակի քաղաքական ուժերի և անձերի դերակատարության ակտիվացում է նշմարվում։ Հասկանալի է, որ այս վիճակում, տեսնելով, որ ժամանակի ընթացքում քաղաքական կապիտալը հողի պես փախչում է իրենց ոտքերի տակից, գործող իշխանությունները փորձելու էին այնպես անել, որ իրական ընդդիմության շարքերում պառակտում մտցնեն։ Ի դեպ, մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնել այս վտանգի մասին հատկապես պատերազմի պարտությունից հետո։ Այն, որ ընդդիմադիր դաշտը ո՛չ մոնոպոլ է, ո՛չ էլ մոնոլիտ, հստակ է։ Նույնիսկ շատ լավ է:

Սակայն ներկայումս տպավորություն է, թե ընդդիմադիր դաշտը մի տեսակ խայտաբղետ կամ մոզայիկ նկարագիր ունի, քանի որ ներառում է ոչ միայն տարբեր, այլև երբեմն անորոշ ու անհասկանալի քաղաքական մտադրություններ ու գաղափարներ ընդգրկող միավորների։ Ընդդիմադիրները հաճախ նշում են, որ ցանկացած քաղաքական միավոր կամ անհատ, որը դերակատարություն կունենա Հայաստանի ու Արցախի փրկության գործի շրջանակներում ձերբազատվելու պարտված, պարտվող, շարունակական պարտության տանող, անընդհատ զիջող իշխանություններից, գոյության իրավունք ունի։ Դժվար է նման կարծիքի հետ վիճել: Ի վերջո, հասկանալի է, որ ոչ ոք չի կարող պնդել, թե միայն խորհրդարանական ընդդիմությունը պետք է քաղաքական պայքարի մեջ մտնի կամ անվերապահորեն լինի դրա առաջամարտիկը, թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ այս պահին գոնե այդպես է։

Անգամ պարտադիր էլ չէ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կամ անհատները միավորվեն կամ համախմբվեն մեկ դրոշի ներքո, նրանցից յուրաքանչյուրը կարող է իր պայքարը ծավալել առանձին՝ իր պատկերացրած գործողությունների շրջանակներում։ Սակայն հատկապես վերջին շրջանում որոշ տարօրինակ երևույթներ են նկատվում։ Ընդդիմադիր դաշտում իրենց շատ հստակ դիրքավորած անհատներ սկսել են քարեր նետել խորհրդարանական ընդդիմության վրա, որ այս կամ այն քայլը սխալ են արել, տարբեր բացթողումներ են թույլ տվել և այլն։ Այո, խորհրդարանական ընդդիմությունն անթերի չէ ու տարբեր բացթողումներ ու վրիպումներ ունեցել է: Մենք ևս առիթ ունեցել ենք նշել դրանց մասին: Սակայն, միևնույն ժամանակ, փաստը մնում է փաստ, որ նրանք իրենց ուժերի ներածին չափով փորձել են անել՝ ինչ կարողացել են։ Կարելի՞ է ընդդիմությանը քննադատել: Իհարկե կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ շատ դեպքերում այդ քննադատությունը կարող է նպաստել, որ ընդդիմությունն առերեսվի իր սխալների հետ, նոր հիմքերի վրա կառուցի իր պայքարի տրամաբանությունը։ Սակայն հարցն այն է, որ քննադատությունը երբեմն հնչում է մարդկանց կողմից, որոնք հնարավորություն ունեն միգուցե «ներսում» հանդիպել, զրուցել, քննարկել, վեր հանել խնդիրները: Սա այն դեպքում, եթե նպատակը բարի է, այն է՝ նպաստել ընդդիմության նպատակներին կամ գոնե չխանգարել միմյանց։ Հ

ակառակ պարագայում հրապարակային քար նետելու, «պորտը տեղը դնելու», կուրծք ծեծելով՝ մեղադրանքներ հնչեցնելու փորձերը այդ միավորներին ու անհատներին փաստացի դարձնում են ընդդիմության ընդդիմություն, իսկ այդ դերում այսօր իշխող քաղաքական ուժն ու նրա սատելիտ ուժերն են, որոնց դեպքում ամեն ինչ պարզ է, հասկանալի, ընկալելի: Իհարկե, բացառված չէ, որ գործ ունենք ընդդիմադիր «վերմակը» իրենց վրա քաշելու և դաշտում դոմինանտ դերակատարություն ստանձնելու ցանկության հետ, սակայն այսպիսի երևույթները ընդհանուր առմամբ չեն բխում ողջ ընդդիմադիր դաշտի շահերից և շատ վտանգավոր են։ Ավելին, այստեղ կարևոր հանգամանք է նաև «վերմակի» ու սեփական «ոտքերի» չափերը: Կրկնում ենք՝ ամենևին պարտադիր չէ, որ արդյունքի հասնելու համար բոլոր ընդդիմադիրները մեկ թիմ դառնան, բայց ընդհանուր գաղափարին, ընդհանուր ճանապարհին, ընդհանուր նպատակներին (եթե իրականում այդպես է) հավատարիմ լինել ու չխանգարել հաստատ պետք է։

Ի վերջո, ակնհայտ է, որ ինչքան ընդդիմությունը պառակտված լինի, ինչքան ներքին խմորումները շատ լինեն, այդքան լավ իշխանությունների համար։ Սա տրիվիալ ճշմարտություն է, որը հեգնողների նպատակները, մեղմ ասած, կասկածելի են թվում: Առանց այն էլ իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար իշխանություններն ամեն ինչ անում են, այդ թվում՝ ընդդիմության ներսում «ցեց» գցելը: Ժամանակը ցույց կտա, թե նրանք որքանով կհաջողեն այս գործում (թեկուզ «հաջողել» բառը ճոխություն է այս իշխանության համար), բայց առնվազն խորհրդարանական ընդդիմության նկատմամբ սկսված որոշ կսմթոցները վկայում են, որ նրանք հաջողելու ճանապարհին են:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան