Յակուտսկում հայկական մշակութային կենտրոն կբացվի
ՄՇԱԿՈՒՅԹՌԴ Յակուտսկ քաղաքում այսօր հայկական մշակութային կենտրոն կբացվի, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ հայերի միության «Երկրամաս» թերթին հղումով։
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստանից Յակուտսկ կժամանի պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից է կրթությունը։ Այստեղ կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և յակուտերեն»,- նշել է տեղի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը։
Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ։ Բացման օրը կկայանա մեծ համերգ։
Կենտրոնը կառուցվել է վերջերս բացված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



