Բեյրութի օդանավակայան. Դպրոցական նստարաններում երեք տոննա թմրանյութ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանյան մաքսատունը հայտնել է, որ Բեյրութի օդանավակայանում երեք տոննա թմրանյութ է առգրավվել:
Մաքսային ծառայության ներկայացուցիչների խոսքով, թմրանյութը, ներառյալ կապտագոնը, ամֆետամինը եւ հաշիշը, փաթեթավորվել էին տարրական դպրոցի նստարաններում, որոնք պիտի ուղարկվեին Եգիպտոս, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անվտանգության լիբանանյան ծառայությունները նաեւ տեղեկացնում են, որ իրենց հաջողվել է կապտագոն եւ այլ թմրանյութեր արտադրող երկու լաբորատորիա հայտնաբերել:
Կապտագոնի հաբերը սովորաբար ամֆետամին եւ կոֆեին են պարունակում եւ լայնորեն տարածված են Մերձավոր Արեւելքում:
Մի քանի ամսվա ընթացքում օդանավակայանից առգրավվել է թմրանյութի մի քանի խմբաքանակ: Միջադեպերից մեկի արդյունքում ձերբակալվել է սաուդյան իշխանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



