Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


44-օրյա պատերազմի արդյունքը կանխորոշված էր, դա խոստովանել է նույնիսկ Փաշինյանը, նրա համար Արցախը բեռ է․ Ավետիք Չալաբյան

ՎԻԴԵՈ

Թեև Փաշինյանը ժամանակին հայտարարել է, թե արցախյան բանակցությունների մասին մշտապես որոշակի հանրայնություն կապահովի, իրականությունը ճիշտ հակառակն է՝ մենք բացարձակ պատկերացում չունենք, թե ինչ է տեղի ունենում այդ բանակցությունների ժամանակ։ Դատելով բանակցություններից հետո Փաշինյանի, Ալիևի և Շառլ Միշելի արած հայտարարություններից՝ դրանք մասնակիորեն փակուղում են։ Պատճառը, թե ինչու են այդ բանակցություններն անցկացվում Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում, այն է, որ Մոսկվան զբաղված է Ուկրաինայի հետ սեփական հակամարտությամբ, իսկ վերջին օրերին այն սկսել է հակառակ ընթացք ստանալ՝ ուկրաինական ուժերը հակագրոհի են անցել Խարկովի և Խերսոնի շրջակայքում։ Ռուսաստանը խիստ զբաղված է, բայց մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում և ամենուր կա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև շահերի կտրուկ հակասություն, կողմերը կանգնել են բարդ երկընտրանքի առջև՝ ո՞ւմ միջնորդությունից օգտվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Երբ Ադրբեջանը Շուշիում անցկացրեց հերթական բեմականացում-կոնֆերանսը, ՌԴ դեսպանն այցելեց Շուշի, իսկ Մինսկի խմբի մյուս համանախագահներ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները ցուցադրաբար հրաժարվեցին այցելությունից՝ շարժելով Ադրբեջանի զայրույթը և նույնիսկ բերելով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ը կարող է դուրս մղվել այս հակամարտության կարգավորումից։ Ադրբեջանի կողմից զարմանալի քար է նետվում ԱՄՆ-ի պես գերտերության վրա, բայց կարելի է ենթադրել, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի շահերն ավելի շատ են համընկնում, քան Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու արևմտյան երկրների։ Դա, իհարկե, զարմանալի է, քանի որ մենք ենթադրում ենք՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, սակայն առնվազն այս պահին կա որոշակի շահերի համընկնում»,- ասաց քաղաքական գործիչը։

«Այս պայմաններում տեղի է ունենում դիվանագիտական հարթակների՝ մեզ համար խիստ անբարենպաստ բազմազանեցում։ Կա առնվազն երկու հարթակ՝ Մոսկվա և Բրյուսել, այն դեպքում, երբ նախկինում կար մեկը՝ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները, որոնք փորձում էին կողմերին ի մի բերել։ Բնականաբար, մեր շահն այն է, որ ի վերջո՝ արցախյան հակամարտության կարգավորումը վերադառնա Մինսկի խմբի համանախագահությանը՝ որպես կոլեկտիվ միջնորդ, և այն սկզբունքներին, որոնք կային մինչև պատերազմը։ Ի վերջո, եթե այդ սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա, ապա պատերազմը՝ որպես այդպիսին, միգուցե փոփոխության ենթարկի կարգավորման մոդելը, բայց ոչ բուն սկզբունքները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության ճանաչում և ուժի կիրառումից հրաժարում։ Ադրբեջանն այս ընթացքում ուժի կիրառումից չի հրաժարվել, ընդհակառակը՝ ցուցադրաբար ուժ է կիրառել, միարժեքորեն մերժում է ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ հայտարարելով, որ Արցախ գոյություն չունի, և Արցախի հայ բնակչությունը պետք է վերադառնա Ադրբեջանի ենթակայության տակ՝ առանց որևէ ինքնորոշման կամ ինքնավարության»,- նշեց Ավետիք Չալաբյանը։

Հասարակական գործչի կարծիքով՝ խնդրի ակունքն այն է, որ այս վարչակարգն իշխանության գալու պահից իրականացնում է Արցախի հանձնման ծրագրային քաղաքականություն․ «Պատերազմի արդյունքը կանխորոշված էր, և նույնիսկ Փաշինյանը զգացմունքային մի պահի հայտարարեց, որ ինչ էլ լիներ՝ կունենայինք նույն իրավիճակը։ Դա աբսուրդ է, ինչո՞ւ պիտի նույն իրավիճակն ունենայինք, ինչո՞ւ մինչև այդ չունեինք այդ իրավիճակը։ Ինչո՞ւ էին բանակցային սեղանին դրված փաթեթներ, որոնք Արցախի համար ենթադրում էին միջանկյալ կարգավիճակ, իսկ մինչև վերջնական կարգավիճակի շնորհումը Արցախն առնվազն պետք է մնար ԼՂԻՄ-ի և Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների սահմաններում։ Սա լրիվ ուրիշ բանակցային փաթեթ էր։ Հայաստանյան այս իշխանությունը, ի սկզբանե գալով հակաարցախյան մտադրությամբ, վճռական է Արցախը մինչև վերջ հանձնելու և հայաթափելու հարցում»:

«Այս իշխանությունը համարում է, որ Արցախը բեռ է ոչ թե Հայաստանի, այլ կոնկրետ իրենց համար։ Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական ընդդիմությունն ի վերջո հենվում է նաև Արցախի վրա՝ և՛ որպես լեգիտիմության, և՛ որպես քաղաքական այլընտրանքի աղբյուր։ Այս իշխանությունը հասկանում է, որ ներքին հակառակորդներին հաղթելու համար նրանց պետք է արմատախիլ անել։ Այս վարչախումբը կործանում է պետությունը, հայ ազգը՝ որպես ամբողջություն, համարում է, թե հայ ազգն ընդամենը նախկին ՀԽՍՀ-ն է՝ մի երկիր, որը վաղուց գոյություն չունի։ Վերջին երեսուն տարում ՀՀ-ն և Արցախը նոր իրողություններ էին, որոնց համար մեր ազգի լավագույն զավակներն արյուն են թափել, իսկ մենք բոլորս գնացել ենք իրական և կոնկրետ զոհողությունների՝ նյութական, ֆինանսական, որպեսզի ունենանք նոր հայկական և միասնական պետություն»,- ամփոփեց Ավետիք Չալաբյանը:

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու «Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը» (տեսանյութ)Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՈւսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուցՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրելԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանՇունը կատաղի հարձակվել և սպանել է իր տիրոջ հետ վիճող տղամարդունԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել էԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան