ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուն առաջարկում է կիսել կազմակերպությունը
ՍՊՈՐՏՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածու, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան առաջարկում է կազմակերպությունը կիսել երկու անկախ հատվածների, որպեսզի վերադարձվի վստահությունը համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի նկատմամբ:
Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող շեյխ Սալմանն առաջարկում է առանձնացնել կառավարման մարմինը ֆուտբոլային հարցերով զբաղվող ստորաբաժանումներից: Ֆինանսական հոսքերով զբաղվող մարմինը կլինի առանձին եւ կվերահսկվի մյուս մասի կողմից:
«Միայն տարանջատելով ֆինանսավորման ներգրավման եւ բաշխման գործընթացները՝ հնարավոր կլինի վերածնել ՖԻՖԱ-ն եւ վերականգնել հեղինակությունը»,- շեյխ Սալմանի խոսքը մեջբերում է reuters-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը փետրվարի 26-ին է:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



