Հայաստանում սեփական տները վաճառելիս քաղաքացիները կազատվեն ԱԱՀ վճարելուց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանում քաղաքացիները սեփական տներ վաճառելիս պետք է ազատվեն ԱԱՀ վճարելուց։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ ասաց համահեղինակներից մեկը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Խորհրդարանականի խոսքով՝ այս պահին, եթե քաղաքացին որոշի սեփական տուն կառուցել, որպեսզի այնուհետեւ երկու տարվա ընթացքում վաճառի այն, հարկադրված կլինի 20 տոկոս եկամտահարկ վճարել։
«Երկրում շատ տներ կան, որտեղ մարդիկ փաստացի ապրում են։ Ընդ որում, նրանք շինարարության ավարտի մասին ակտ չեն ստացել։ Արդյունքում, եթե տունը վաճառվի, ամեն դեպքում նրանք պետք է ստանան վերը նշված ակտը եւ շարունակեն վճարել համապատասխան հարկը»,- պարզաբանեց Պապոյանը։
Նա նշեց, որ քաղաքացիները ստիպված էին հարկ վճարել նույնիսկ այն դեպքում, երբ շինարարությունն ավարտված չէր։