Վարչապետ. Էներգետիկ ոլորտի խնդիրների լուծումը հեշտ չէ, բայց կա ծրագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խնդիրները շատ են, իսկ լուծումները հեշտ չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, Կառավարակության կազմակերպած տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, խոշոր ընկերությունները, այդ թվում «Հայաստանի էլեկտրական ցանցերը», պարտքեր են կուտակել, իսկ դրանք կարող են հանգեցնել անշրջելի կորուստների: «Նոր սակագներ են հաստատվել, որոնք չէին կարող դժգոհություն չառաջացնել որոշ մեր քաղաքացիների մոտ: Մենք պետք է անենք ամեն բան էներգետիկ ոլորն առողջացնելու եւ հասարակությանն աջակցելու համար»,-նշել է վարչապետը:
Այդ նպատակով, Կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ հանրապետության էներգետիկայի զարգացման 2016-2036 թվականների ծրագիր է մշակում: Շուտով ծրագիրը կդրվի հանրային քննարկման:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



