Մ-16 ԱԱ․ Օհանյանը հաղթել է ադրբեջանցի Թալիբովին եւ երկրորդն է
ՍՊՈՐՏՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռումինիայում անցկացվող շախմատի մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը սեւ ֆիգուրներով պարտության է մատնել ադրբեջանցի Շիրօգլան Թալիբովին եւ 6,5 միավորով երկրորդ տեղում է։
Միանձնյա առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Թիմոտ Ռազաֆինդրատսիման է, որը վաստակել է 7 միավոր։
Հիշեցնենք, որ աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցել էր ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի հետ եւ հաղթանակ տարել 35-րդ քայլին։
Մարիամ Մկրտչյանը 8 անընդմեջ հաղթանակից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1,5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող հնդիկ Ս․ Կանիշկայից։
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։