Մյուլեր․ Հույս ունեմ՝ կկարողանանք Լեւանդովսկուն ցույց տալ, որ նրա հեռանալը սխալ էր
ՍՊՈՐՏՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը հույս է հայտնել, որ մյունխենյան թիմից Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում չի կարողանա արդյունավետ գործել իրենց դեմ։
«Մենք զրկվեցինք Լեւանդովսկու որակներից, բայց ամեն խաղացող ունի ուրույն որակներ։ Մենք շատ նորեկներ ունենք եւ շատ բան է փոխվել։ Իհարկե, առաջիկա խաղում հնարավոր են դրվագներ, երբ երկրպագուները կցանկանան Լեւանդովսկու վերադարձը, բայց ես հույս ունեմ՝ կկարողանանք Լեւանդովսկուն ցույց տալ, որ նրա հեռանալը «Բավարիայից» սխալ էր»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։