Գագիկ Ծառուկյանը սոցիալական աջակցություն է տրամադրել Կոտայքի և Տավուշի մարզի բնակիչներին (տեսանյութեր)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության ամբողջ տարածքում սկսել է տոնական միջոցառումների շարք:
Ձմեռ պապիներն ու ձյունանուշները հազարավոր նվերներ են տարել սահմանամերձ գյուղեր:
Հանդիպումների ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին:
Բացի Տավուշի մարզ ուղարկված նվերներից աջակցություն է ցուցաբերվել նաև Կոտայքի մարզի ավելի քան հիսուն համայնքների տասնյակ հազարավոր բնակիչների:
Ուշադրության կենտրոնում ոչ միայն հասարակության խոցելի խմբերն են, այլևˋ մարզի սոցիալապես անապահով բոլոր ընտանիքները: Նրանց խնդիրներին Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթանում մարզի տարբեր համայնքներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



