Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետությունը ձեռք է քաշել ամեն բանից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծանր օրեր ենք ապրում: Նորից: Շատերն էին նախազգուշացնում, որ 44-օրյա պատերազմով ոչինչ չի ավարտվելու: Բայց կարծես նորից հետևություններ չարվեցին:

«Հասարակության քաղաքական կազմակերպումը երկրի քաղաքական կուսակցությունների խնդիրն է: Պետությունը հրաժարվել է հասարակությունից և ոչ մի քայլ չի ձեռնարկում երկրի պետական, քաղաքական առանձին միավորումների, տնտեսության, բանակի զարգացման ուղղությամբ: Պետությունը ձեռք է քաշել ամեն բանից, ինքը կապ չունի այս խնդիրների հետ: Այսօր գլխավոր խնդիրը պետք է իրականացնեն քաղաքական կուսակցությունները, որոնք, ցավոք, չկարողացան համախմբել հասարակությանը: Ինչո՞ւ: Նախ` գործում են անջատ-անջատ, ուղղակի ծիծաղելի երևույթ է: Հիմա արդեն ոչ թե կուսակցություններն են առանձին-առանձին հանդես գալիս, այլ անհատները: Տեսեք` մեր բաժանումը, հասարակությունում հակասությունների խորացումն ուր է հասել: Ոչ միայն կուսակցություններն են գործում իրար հետ չհամաձայնեցված, իրար չընդունելով, ամբիցիաների ահռելի չափաբաժնով, հիմա էլ գործը հասել է անհատներին:

Մեր հասարակական քայքայումը, տրոհումը հասել է ծայրահեղ աստիճանի, ոչ մի երկրում նման բան հնարավոր չէ: Բայց պետք չէ հուսահատության գիրկն ընկնել, այլ կոչ անել քաղաքական կուսակցություններին միավորվել. եթե ժողովուրդը տեսնի այդ միասնական կամքը, տեսնի, որ միասին են հանուն հայրենիքի փրկության, մեր հասարակությունը ուշքի կգա: Պետությունը մեր ժողովրդով չի զբաղվում, բացարձակ մտահոգված չէ Արցախով, մեր սահմանամերձ գյուղերով, մարզերով, կրթությամբ ու գիտությամբ, առավել ևս մշակույթով: Այնպես որ, միակ ճանապարհը աշխատանքն է մեր կուսակցությունների հետ, որ բացվեն միմյանց առջև, նրանք, ովքեր իրոք նպատակ ունեն փրկել մեր երկիրը, պետք է միասին գործեն` որպես մեկ միասնական մարմին, որովհետև բոլորս ունենք միայն մեկ նպատակ, այն է` հայրենիքի փրկությունը: Ժողովրդին պետք չէ հուսահատության գիրկը նետել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը:

Այս օրերին, և ոչ միայն, նաև հասարակությանն ուղղված մեղադրանք է հնչում, որ ցաքուցրիվ են, անջատ, անհաղորդ ու անտարբեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, կարող են անգամ տոնական արարողություններ կազմակերպել` անկախ նրանից, որ Երևանից մի քանի կիլոմետր այն կողմ ռազմական գործողություններ են: Գրականագետը հակադարձում է` հասարակությանը մեղադրել պետք չէ:

«Այսօր մեր երկրում գործող պետական բոլոր մարմինները մեր հասարակությանն ասում են` սա արա, այն արա: Այս ծանր օրերին ռեստորաններն աղմկում էին, որովհետև այդ ամենը հանձնարարված է, որ հենց այդպես էլ արվի: Հասարակությանը մեղադրել՝ նշանակում է մեղադրել հոտին, որը հովիվ չունի: Ամեն անգամ սրտի ցավով եմ լսում այս մեղադրանքներն՝ ուղղված մեր ժողովրդին: Սա ճիշտ չէ, պետք է դադարեցնել այս անբարո վարքագիծը: Տարիներ շարունակ հասարակությանը սովորեցրել են մի բան` գիրք մի կարդա, արհամարհիր դպրոցը, վազիր քո հաճույքների հետևից: Ամբողջ օրն արտասահմանի պրոպագանդան են անում, այն հրաշք է, տեսեք, թե ինչպես են ցուցադրում օտար երկրները: Հայաստանը գանձ է, մեր հինավուրց ու սրբազան երկրի մի կտոր քարը չեմ փոխի ամբողջ արտասահմանի հետ: Մեզ մոտ պրոպագանդան ուրիշ է` արհամարհանք հայրենիքի հանդեպ, սա 30 տարի շարունակ արվել է բոլոր միջոցներով: Այնպես որ, որևէ մեղադրանք պետք չէ հանրությանն ուղղել, այլ նայել այն խողովակներին, որոնցով պատվեր է իջեցվում հասարակությանը: Այո, հասարակությանն ասացին` արհամարհեք դպրոցը, ատեք ձեր ուսուցիչներին, մեր հեռուստասերիալներում հատուկ արհամարհանք կա՝ ուղղված դպրոցին և ուսուցիչներին: Հասարակությունն անում է այն, ինչ իրեն ասում է պետությունը, պետական մարմինները: Նախ և առաջ պետք է պատասխան պահանջենք «հովիվներից»»,նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է` 2020 թ.-ի պատերազմից հետո այս իմաստով որևէ փոփոխություն չի զգում մեր կյանքում` «նույն սարսափելի վիճակն է, ժողովրդին արդեն չորս տարի է` ստիպում են ընդունել, որ ցածր է, նսեմ, անմիաբան»: «Հիմա էլ ասում են` պարտված ես: Շատերը, ովքեր ընդդիմադիր են ու խոսում են կառավարության դեմ, միևնույն ժամանակ ժողովրդին են նսեմացնում, ասում` պարտված ես: Բայց չենք պարտվել, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մեր պաշտպանական շղթան մնացել է իր տեղում, զինվորը չի նահանջել, մի տեղից անցք էին թողել, որտեղից հասան Շուշի, իսկ հետո ասացին` հայ ժողովուրդ, դու պարտված ես, զինվորը չի պարտվել, բայց բոլորը դա են պնդում: Եվ ի՞նչ ենք ուզում ժողովրդից, որին երկու տարի ամեն օր սրսկում են այդ թույնը, նա էլ իրեն պահում է պարտվածի նման»,-ընդգծում է Համահայկական գրողների միության նախագահը:

Եթե պետությունն իրոք աշխատի, գործի դնի բոլոր մեխանիզմները, հնարավոր է արդյունքի հասնել դիվանագիտության տեսանկյունից, բայց զոհված տղաների շարքերն ավելանում են: Նրանց բացակայությունը ոչինչ չի լրացնի, այդ դեպքում ո՞րն է լինելու այս ցավի սփոփանքը:

«Սփոփանքը մեկն է` շուտափույթ դուրս գալ այս վիճակից: Չպետք է նման կերպ շարունակենք, Հայաստանում պետք է փոփոխություն լինի, տպավորություն է, թե անգործության է մատնված ԱԳՆ-ն, ՊՆ-ն տեղյակ չէ ոչ մի բանից: Դիտում եմ, թե ինչ դեմքերով է երևում մեր ՊՆն` խեղճ, նվաստացած, անփորձ: ՊՆ-ն պետք է ազգի առջև կանգնի իբրև ամեհի առյուծ, ինչպես ժամանակին մեր առջև կանգնում էին Վազգեն Սարգսյանը, Համլետ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և այլք: Իսկ այսօր լուրեր են հաղորդում` խեղճացած, անչափահաս, անմեղսունակ: Սարսափելի բան է: Պիտի արագորեն այս վիճակից դուրս գանք և անպայման հաշվի առնենք հայ մտավորականության ձայնը: Երբ ժամանակին զգացինք, որ Աղավնոն և Բերձորը վտանգված են, Համահայկական գրողների միությունն ուղևորվեց այնտեղ:

Ծրագիր մշակեցինք, որ արտասահմանից մեր գործընկերները ժամանեն, ժամանեցին նշանավոր ռուս մտավորականներ, բայց մինչև դա արեցինք, Աղավնոյի գյուղապետը մեզ ասաց` պարոն Ափինյան, մինչև հասնեք Աղավնո, այստեղ չենք լինի: Այնքան արագ, այնքան հեշտ հանձնեցին այդ գյուղերը: Մի քանի շաբաթ առաջ մեր խորհուրդն ասաց` սպասեք հարձակման, և այդ հարձակումը եղավ: Ինչպե՞ս է ստացվում, որ գրչի մարդիկ այդ ամենը հասկանում են, բայց մեր քաղաքական կուսակցությունները, մեր պետական մարմինները չեն հասկանում: Մի խնդրանք` մի կենտրոնացեք ձեր քաղաքական որջերում, դուրս եկեք, լսեք ժողովրդի, մտավորականության ձայնը: 2021 թ.-ի ընտրությունների ժամանակ բոլոր միջոցներով աղաղակում էինք, որ այդ ընտրություններին գնալ չի կարելի, 2021 թ.-ին ընկանք փոսը և այդ փոսի մեջ թպրտում ենք մինչ այսօր:

Ժամանակին չլսեցին Հովհաննես Թումանյանին, Գրիգոր Զոհրապին, նույնն էլ այսօր է: Այնքան ենք խոսելու, մինչև այս ապիկար մարդիկ հասկանան, որ մտավորականի ձայն նշանակում է ժողովրդի սրտի ձայն և ապագայի տեսլական»,-հավելում է գրականագետ Աբգար Ափինյանը` եզրափակելով. «Վիճակն անհուսալի չէ, ուղղակի պետք է արագ գործել: Պետք է հստակ հասկանալ, որ նախորդ չորս տարում, որոնք անցկացրել ենք դժոխքում, մեր հանրային պահվածքը սխալ է եղել: Բոլորը սխալվել են, կուսակցությունները, որոնք գործել են իրար ատելով ու անմիաբան, քաղաքական գործիչները, որոնք որոշում են միայնակ դուրս գալ հրապարակ և մարդկանց միանալու կոչ են անում: Գործենք միասնական, հրաժարվենք ամբիցիաներից և արագորեն փոփոխություններ կատարենք մեր երկրում»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ