Մեսին 500-րդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայում»
ՍՊՈՐՏԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Բարսելոնայի» մեկնարկային կազմում է «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը 500-րդ հանդիպումը կանցկացնի կատալոնական թիմում: Մեսին 2004-ից է «Բարսելոնայում» եւ նվաճել է 26 թիմային տիտղոս: Նա Իսպանիայի յոթակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն, Իսպանիայի եռակի գավաթակիր, վեցակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր:
«Բարսելոնայի» մեկնարկային կազմը՝ «Բետիսի» դեմ.
Բրավո, Ալվես, Մասկերանո, Վերմալեն, Մաթյո, Ռակիտիչ, Բուսկետս, Սերխիո Ռոբերտո, Մեսի, Նեյմար, Սուարես:
«Բարսելոնա» - «Բետիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



