Հայ-իրանական սահմանը դիտարկում ենք որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է անփոփոխ մնա. Իրանն՝ Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Թեհրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես պատմական հաղորդակցության ճանապարհ, որը պետք է անփոփոխ մնա։
Հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։
Լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ օգնելու խնդրի խաղաղ և քաղաքական ճանապարհով կարգավորելուն։
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը մշտապես ընդգծում է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։
«Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է անփոփոխ մնա»,- ասել է նա։
Ընդգծելով, որ տարածաշրջանը չի կարող հանդուրժել նոր պատերազմ, նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին խնդրել է զսպվածություն դրսևորել: