Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում մոտ են կամ համընկնում են. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Իրանը դառնա ՇՀԿ-ի լիիրավ անդամ: Ըստ Պուտինի՝ մնում է վերջին ձևականությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ՝ շեշտելով, որ Ռուսաստանը շատ գոհ է ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունից:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում մոտ են կամ համընկնում են