Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում վնասվել է 192 տուն, 2 շտապօգնության ավտոմեքենա, գյուղտեխնիկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանի երեք մարզերում (Սյունիք, Վայոց ձոր եւ Գեղարքունիք) Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում վնասվել է 192 տուն, որից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նա հավելեց, որ վնասվել են նաեւ գյուղատնտեսական նշանակության շինություններ, ավտոմեքենաներ, գյուղտեխնիկա, շտապօգնության 2 ավտոմեքենա։
«Եղել են հոսանքազրկումներ։ Այս պահին էլեկտրամատակարարումը, բացառությամբ Վերին Շորժայի տարածքի, վերականգնված է»,- նշեց պաշտոնյան։
Տերտերյանը հայտարարեց աշխատանքային խմբերի ձեւավորման պլանների մասին, որոնք տեղում ավելի մանրակրկիտ աշխատանք կկատարեն հասցված վնասի գույքագրման ուղղությամբ։