ՌԴ-ն Ուկրաինայում միջուկային զենք կկիրառի՞. Կրեմլը պատասխանել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ կոչ է արել կարդալ ռուսական ռազմական դոկտրինը, որը պարունակում է այս հարցի պատասխանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Կարդացեք։ Այնտեղ ամեն ինչ գրված է»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե երկրի գոյությանը վտանգ սպառնա։
Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում սպառնացել է Ռուսաստանին հետևանքներով, եթե վերջինս Ուկրաինայում մարտավարական միջուկային կամ քիմիական զենք օգտագործի։
Լրագրողը երկրի ղեկավարին հարցրել է, թե ինչ կասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քիմիական կամ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ։ Ինչին Բայդենը երեք անգամ պատասխանել է. «Մի արա դա»։ Ամերիկացի նախագահի խոսքով՝ ոչ սովորական զենքի կիրառումը կփոխի պատերազմի դեմքը, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։