Շուլցը կարեւորել է Պուտինի հետ երկխոսություն վարելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Չնայած կարծիքների բեւեռայնությանը, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Պուտինը եւ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի 13-ին, քննարկվել Է Ուկրաինայի իրադրությունը:
«Խոսակցության տոնայնությունը միշտ բարեկամական է մնում, չնայած հարցի վերաբերյալ տարբեր եւ երբեմն շատ տարբեր հայացքներին, որոնք հստակ շարադրված են եղել, այդ թվում նաեւ իմ կողմից։ Ես կարեւոր եմ համարում, որ մենք խոսակցություն վարենք, բայց գործընթացի մի մասն էլ ոչ մի պատրանքներ չփայփայելն է», - ասել է Շոլցը Deutschlandfunk-ին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահի հետ նախորդ զրույցներից արդյունքներով Շոլցը նշել է որոշակի «տեղաշարժեր», սակայն հայտարարել է, որ չի տեսել Մոսկվայի պատրաստակամությունը բանակցությունների համար: