Ֆիլիպիններում ոչնչացվել են 10 ենթադրյալ ահաբեկիչներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինյան բանակը ոչնչացրել է «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման 10 ենթադրյալ գրոհայինների։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի զինուժը։
Բախումը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, Պատիկուլ քաղաքի մերձակայքում, որտեղ գտնվել է ահաբեկիչների կենտրոնակայանը։ Մարտի ընթացքում մեկ զինծառայող է զոհվել, վեցը վիրավորվել են։ Կառավարական ուժերը խմբավորման պատանդառած գերիներին ազատելու գործողություն է իրականացնում։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հարձակման պահին այդ ահաբեկիչների մոտ պատանդներ են եղել։
Սեպտեմբերի կեսերին անհայտ անձինք երկու կանադացիների, նորվեգացու եւ ֆիլիպինուհու են առեւանգել Սամալ կղզու հյուրանոցից։ Անվտանգության աշխատակիցները չէին կարողացլե դիմադրել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



