Ռոզա Ծառուկյանը գլխավոր դատախազություն չի հրավիրվել. Իվետա Տոնոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, գլխավոր դատախազություն չի հրավիրվել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա հորդորեց ԶԼՄ-ներին զերծ մնալ Ծառուկյան ընտանիքի անունը շահարկելուց:
Ինչ վերաբերում է Ռոզա Ծառուկյանի ամուսնուն դատախազություն հրավիրելուն, Տոնոյանն ասաց, որ Կարապետ Գուլոյանի մասով կարող է պատասխանել վերջինիս փաստաբանը։
Հիշեցնենք, ըստ «Ազդարար»-ի՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



