Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հաշվետու չէ ԵՄ-ին և իրավունք ունի հանդիպել աշխարհի բոլոր երկրների հետ։ Նա նաև ընդգծել է, որ բանակցում է բոլոր պետությունների հետ, քանի որ իր երկիրը ևս աշխարհի մասն է կազմում։
«Երբ մենք հանդիպումներ էինք անցկացնում Եվրամիության անդամ երկրների հետ, մեզ չէին տալիս այնպիսի հարցեր, ինչպիսին է «Ինչո՞ւ նրանց հետ հանդիպեցիք»-ը։ Մենք շարունակելու ենք հետագայում էլ նրանց հետ նույն կերպ համագործակցել, ինչպես Շանհայյան համագործակցության կազմակերպության պետությունների հետ», - հայտարարել է Էրդողանը։