«Պատահական տեսա հայ կին զինվորականի խոշտանգված նկարը. հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս բանակում». Արուսիկ Տիգրանյան
ԼԱՅՖՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հաղորդավարուհի և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը հայտնել էր, որ մի քանի օր շարունակ ակտիվ չի լինելու Ինստագրամի իր էջում:
Այսօր հաղորդավարուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Որոշեցի, որ պետք է ջնջեմ այն բանից հետո, երբ պատահական տեսա հայ կին զինվորականի խոշտանգված նկարը: Հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս բանակում: Պատերազմը հենց սկսվեց՝ կես գիշերին, մամաս գնաց աշխատանքի, իսկ եղբորս հետ մի քանի ժամ չէի կարող կապվել: Փորձում էի աղջկաս մասին մտածում ու չվատանալ, բայց մինչև եղբորս հետ չխոսեցի, դժվար էինք շնչում ես էլ, աղջիկս էլ»,- գրել է Արուսիկ Տիգրանյանը: