Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։
Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։
Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։
Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։
Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ։