Սկանդալային գրառման հետքերով. Պուգաչովան կասկածվում է «ռուսական բանակի վարկաբեկման» մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռուսական էստրադայի պրիմադոնա Ալլա Պուգաչովան կասկածվում է ռուսական բանակին «վարկաբեկելու» մեջ:
Պատճառը երգչուհու արած սկանդալային գրառումն է, որում նա, ի պաշտպանություն իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի, խնդրել է իրեն ևս «օտարերկրյա գործակալ» ճանաչել, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Մոսկվայի մարզի բնակչուհին, ծանոթանալով Պուգաչովայի գրառմանը, դիմել է իշխանություններին: Նրա խոսքով, արտիստուհին գուցե չի համապատասխանում «օտարերկրյա գործակալի» չափանիշին, բայցևայնպես «վիրավորում» է ռուսական բանակին:
Նա խնդրել է ստուգել Պուգաչովային՝ «օտարերկրյա աջակցություն» ստանալու հետ կապված անօրինական գործողությունների, ինչպես նաև հանրային քայլերի հնարավոր վարկածների համար, որոնց նպատակն է վարկաբեկել ՌԴ Զինված ուժերին:
Գործը վարում են Մոսկվայի մարզի ոստիկանության աշխատակիցները, գրում է «Օստորոժնո, Նովոստի» պարբերականը: