Ղազախստանի նախագահը գլոբալիզացմանն ու կանոնների վրա հիմնված աշխարհակարգին այլընտրանք չի տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գլոբալիզացիան և կանոնների վրա հիմնված աշխարհակարգն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Politico թերթի համար հրապարակված հոդվածում։ Ղազախստանի ղեկավարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գլոբալիզացիան, փոխկախվածությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին պարզապես կենսունակ այլընտրանք չկա: Թեև կախվածությունը նվազեցնելու և ճկունությունը բարձրացնելու ջանքերը հասկանալի են և շատ դեպքերում ողջամիտ, սակայն անհրաժեշտ է պահպանել նուրբ գիծը, քանի որ դա չպետք է հանգեցնի ավելի լայն հետընթացի այն ամենից, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ապահովել է համաշխարհային բարգավաճում:», - գրել է Տոկաևը:
Միաժամանակ աշխարհի երկրները պետք է մեծացնեն գլոբալ համակարգի հզորությունը, ինչին կարելի է հասնել համագործակցության ամրապնդմամբ, ոչ թե դրանից հրաժարվելով, հավելել է Տոկաևը։